15.09.2012

Պատռված պաստառներն` արդար մրցակցության իմ կոչին ի պատասխա՞ն...

Սիրելի լիճքեցիներ, ես նախընտրական քարոզչության ընթացքում դիմել եմ Ձեզ, ի տարբերություն ոմանց, ողջունել մրցակցիս`ոչ թշնամուս, ավագանու անդամության թեկնածուներին և սևը սպիտակի վրա ներկայացրել իմ պայքարի ձևաչափը:

Սակայն նախընտրական քարոզչապաստառները (տեղեկատու թերթիկների, նախընտրական ծրագրի,համագյուղացիներիս ուղղված կոչի, նկարների տեսքով) մի քանի անգամ պատռվել էին , անկասկած` մրցակից կողմի ձեռքով: Բազմիցս հետևել ենք, ճշտումներ կատարել և արդյունքում պարզվեց, որ չէինք սխալվում այս զազրելի արարքի հեղինակի հարցում…


Վերջին 4 օրերին` ժամը 16-ից 18-ի սահմաններում, մենք ականատես եղանք մի ցինիկ տեսարանի. գործող գյուղապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Գնել Գրիգորյանի համար քարոզչություն իրականացնող, Լիճքի դպրոցներից աշխատանքից ազատված, տարրական դասարանների նախկին ուսուցչուհի Զեմֆիրա Բաղդասարյանը մի քանի կանանց ներկայությամբ, չնկատելով մեզ, անբարոյական արտահայտություններով վարկաբեկում էր ինձ, ապա առանց ամաչելու պատռեց քարոզչապաստառները…

Նկատի ունենալով, որ արարքի հեղինակը կին էր, անկախ իր վարքուբարքից` մեր համագյուղացին, և մեզ թույլ չտվեցինք վեճի մեջ մտնել, առավել ևս, որ իմ և ինձ սատարող անձանց դաստիարակությունը դա թույլ չի տալիս:

Բայց Զ. Բաղդասարյանը, տնետուն ընկնելով, շարունակեց նույն պահվածքը դրսևորել  և կրկին առանց ամաչելու պատռել քարոզչապաստառներս…

Պատռված պաստառների տեղում վերստին նորերը փակցնելուց հետո էլ վերջինս շարունակեց պատռել դրանք: Երկու օր նույն արարքը տեսնելուց հետո ես զանգահարել եմ թիվ 24 ԸԸՀ-ի նախագահ պարոն Սարո Ղազարյանին և խնդրել միջոցներ ձեռք առնել` այս այլանդակությանը վերջ տալու համար:

Արդեն կարող եք պատկերացնել, թե ում հովանու ներքո է գործում, մեր գյուղում իր վարքով հայտնի Զեմֆիրա Բաղդասարյանը...

Ես մեր համագյուղացիների հետ հանդիպելիս ասել եմ, որ մեր համայնքին այս վայրագությունը պատիվ չի բերում,ամոթ է...

Սիրելի լիճքեցիներ, տեսեք, թե ինչ քաղաքական թիմ ունի մրցակիցս և, Աստված մի արասցե,   եթե ցանականաք նրան վստահել, ինչպիսի ձեռքերում կարող է հայտնվել  մեր համայնքի 4 տարիների ճակատագիրը:

Կներեք, որ լիճքեցուն ոչ վայել արարքի մասին ստիպված եղա այս անգամ կիսվել Ձեզ հետ, սակայն ամեն մարդ էլ արժանապատվություն և համբերություն ունի:

Իսկ օրինակելի համայնք ու հզոր պետականություն հնարավոր է կառուցել միայն օրինապահության, արդար մրցակցության ու հանդուրժողականության պայմաններում:

Հարգանքներով` Համլետ Հակոբյան ( Լիճք համայնքի ղեկավարի թեկնածու)

4 комментария:

  1. Համլետ Հակոբյան, եթե դուք այդքան համայնքի մասին մտածող եք, ինչու եք ձեր համայնքի մեջ կատարվող իրադարձութունները հրապարակում ամբողջ Հայաստանով մեկ, դուք հայտարարում եք, որ ես իմ մրցակցին չեմ փնովում, բայց ձեր արարքները միայն դա են ցույց տալիս, ամեն ինչ անում եք, որ սորւբ լինեք, Համայնքի թեկնածու Գնել Գրիգորյանը ոչ մի գյուղացու չի հորդորել որևէ քայլ կատարել ի շահ իրեն, գյուղացիներն ինչ արել են իրենց կամքով են արել: Դուք չարաչար սխալվում եք ու հուսահատ արդարացումներ եք փնտրում մրցակցին վիրավորելու և կոպիտ ասած խոսք քաշելու և այդ խոսքն օգտագործելու, ուղղակի ամոթ են այս գործողությունները, ձեր ասածները իրար հակասում են և պետք է ձգտեք արժանի մրցակից լինել, ոչ թե մեկին իջեցնելով վերև բարձրանաք:

    ОтветитьУдалить
  2. Հարգելի Հ. Հակոբյան, դժվար թե դու ունենաս այնքան համբերություն և դաստիարակություն, որ տեսնես քո նկարը պոկում են, ու դու չմոտենաս՝ մտածելով կին է: Քո տրամաբանությունը չի բավարարում, որ փողոցի պատերին հայտնված նկարները, այն էլ գյուղում, հավերժ չի մնա իր տեղում:
    Իսկ ինչ վերաբերվում է, որ ես պոկել եմ, ո՛չ ինձ, ո՛չ էլ որևէ այլ խելահաս մարդու, քո նկարը պետք չի, ցանկացած առիթով օգտագործել համո թուղթը շատ էժան է հիմա: Ես քարոզիչ չեմ, միայն հիացել եմ իմ կուսակից Գ. Գրիգորյանի կատարած աշխատանքով և ցանկացած իմ մոտիկ մարդկանց հետ, որ մեր գյուղապետը շարունակի իր աշխատանքը:
    Իսկ իմ վարքի հարցով, աշխատի ձեր ընտանիքի վարքի մասին հիշել՝ թերթելով Գագիկ Շամշյանի հոդվածը, բուժքրոջը ծեծելու և վերջին բառով հայհոյելու մասին, իհարկե ընտանիքով:
    Պատասխանս քո հոդվածին, Զեմֆիրա Բաղդասարյան

    ОтветитьУдалить
  3. Հարգլի Բաղդասարյան(Դատելով գրվածից` դա հենց Դուք եք), երեկ, այսօր աղաչում էիր, որ ընթացք չտամ քո նախընտրական քարոզչության խոչնդոտմանը, իսկ այսօր ցանկանում ես փորձել իմ համբերությունը: Ես կարող եմ տեղադրել ինտերնետում այն տեսանյութը,որտեղ դուք ներկայանում եք Գ. Գրիգորյանի շտաբի անդամ, որտեղ կրկին խոչնդոտում էիր մեր քարոզչությանը և Գ. Գրիգորյանի փոխարեն հանդես գալիս, այդտեղ պարզապես ապացուցում ես նախրդ գրածներս քո վարքի մասին: Կարող ես հետաքրքրասիրոթյունդ բավարարելու համար գնալ քո Գագիկ Շամշյանի մոտ, այն Շամշյանի, որը իրական Շամշյանին արջի ծառայություններ մատուցեց` ստահոդ պատվեր կատարելով: Դուք, որպես 30 տարվա մանկավարժ, ինձ հետ զրուցելիս, չէիք կարողանոմ պատկերացնել վարքը ինչ սահմանում ունի և ինչ է իրենից ներկայացնում: Ձեր ամեն մի խոսքում հեռախոսազանգերում ապացուցում եք, որ կամակատար եք, ու այդքանից հետո դաստիարակության մասին եք խոսու՜մ: Թե ում գաղափարով եք այսքանը գրել, ես զարմանում եմ: Ձեզ և Ձեր խորհրդատուներին խորհուրդ կտայի լսել Արթուր Մեսչյանի <> երգը, որը գրված է նաև ձեր նմանների մասին.. Ինչևէ, այլևս ժամանակս չեմ վատնի Ձեր նմանների վրա: Ինչ վերաբերվում է, երբ ինձ ցանկանում էիք ահաբեկել Ձեր հեռախոսազանգերով ,կարող եմ ասել հուշարարներիդ նաև ,որոնց ձայները ճանաչեցի,անիմաստ է...

    ОтветитьУдалить