Показаны сообщения с ярлыком ՏԻՄ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՏԻՄ. Показать все сообщения

05.03.2018

ՏԻՄpusle նորարական խաղ–ծրագրի մասնակցության հայտարարություն



Նոր Հայաստանին պետք են կամավորներ, ովքեր կնպաստեն իրենց համայնքի զարգացմանը։ ՏԻՄpulse նախաձեռնող թիմը հրավիրում է Մարտունի համայնքում ապրող  14 և բարձր տարիքի բոլոր ցանկացողներին՝  միանալու  «ՏԻՄpulse» սոցիալ-նորարարական խաղ–ծրագրին։

Ի՞նչ է  ՏԻՄpulse-ը՝

ՏԻՄpulse-ը ավագանու անդամների գնահատման մեթոդաբանությունից և մասնակցային խաղից բաղկացած ծրագիր է, որն իրականացվում է զուգահեռաբար` առցանց և կենդանի հարթակներում:
ՏԻՄpulse-ի նպատակն է՝  համայնքի բնակիչների մասնակցության միջոցով բարձրացնել ավագանու անդամների աշխատանքի որակն ու արդյունավետությունը: Խաղային մեթոդն ընտրված է մասնակցությունը որպես այդպիսին հետաքրքիր և դինամիկ դարձնելու համար:

Ինչպե՞ս
ՏԻՄpulse-ի շրջանակներում ձևավորվում են օնլայն և օֆլայն հարթակներ: Օնլայն հարթակում տեղադրվում է ամբողջ տեղեկատվությունը, որը գոյանում է խաղի ընթացքում: Այդ տեղեկատվությունն իր մեջ ներառում  է ավագանու անդամների գնահատման արդյունքները, խաղի ընթացքի մասին նորություները, օգտակար հղումները, տեղական ինքնակառավարման վերաբերյալ կարևոր նյութերը և այլն:

Օֆլայն հարթակում ըստ ավագանու անդամների քանակի ձևավորվում են 3-5 հոգանոց թիմեր (յուրաքանչյուր թիմում՝ 1 ավագանու անդամ և 3-5 կամավոր)։ Ստեղծված յուրաքանչյուր թիմ աշխատում է իր գործընկեր ավագանու անդամի հետ: Թիմի գործողությունների նպատակն է բարձրացնել ավագանու անդամի աշխատանքի որակը, ինչն իր արտահայտումն է գտնում հաջորդ գնահատման ժամանակ՝ արձանագրելով թիմի առաջընթացը կամ ձախողումը:

ՏԻՄpulse-ի իրականացմանը մասնակցում են խաղի ողջ ընթացքում գնահատում իրականացնող, խաղացողների համար առաջադրանքներ ձևակերպող և կայքը վարող ադմինիստրատիվ խումբը և ընտրված համայքնի ավագանու անդամների քանակով ձևավորված թիմերը:
Խաղի ավարտին, ըստ գրանցած արդյունքների, կորոշվի հաղթող թիմը, որի անդամները կպարգևատրվեն Kindle-ներով։ 

Ավելին իմանալու համար դիտեք տեսանյութը, իսկ հայտը կարող եք լրացնել անցնելով հետևյալ հղումով։

Հայտերը ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։




20.11.2017

Մարտունիում երիտասարդների ուժերով տեղադրվելու են տեղեկատվական վահանակներ և ցուցանակներ


Նոյեմբերի 17–ին տեղի ունեցավ «Մարտունի երիտասարդական բանկի»  կողմից հայտարարված համայնքային զարգացմանն ուղղված դրամաշնորհների հանձնման արարողությունը։
Մարտունի երիտասարդական բանկը շուրջ 20 ներկայացված հայտերից որոշել է ֆինանասվորել 2–ը` «Տեղեկատվական վահանակ» և «Խոսող ցուցանակ» անուներով, որոնք ամբողջությամբ համապատասխանում էին ծրագրային գաղափարին։

05.11.2017

Ծովինարում ՏԻՄ ընտրություններ են

Ծովինար գյուղում այսօր ընտրում են համայնքի ղեկավար և ավագանի։

3439 ընտրող ունեցող Ծովինարում ընտրություն կատարում են 21/04 և 21/05 ընտրատեղամասերում։

Ժամը 15։00–ի դրությամբ 21/05 տեղամասում իրենց ընտրությունը կատարել են 516 հոգի՝ 1954 ընտրողից։ Իսկ 21/04–ում  1485 ընտրողից մասնակցել էին 445–ը։

Համայնքապետի թեկնածությամբ առաջադրվել էին երկու հոգի, որոնցից մեկը ինքնաբացարկ հայտարարեց և համայնքի ղեկավարի համար «պայքարում» է գործող ղեկավար Մհեր Մարտոյանը։

Ավագանու 11 անդամի համար թեկանածությունն են առաջադրել 14 հոգի։

Ընտրատեղամասերի նախագահների փոխանցմամբ ընդհանուր առմամբ հանգիստ ընտրություն է չկան կուտակումներ՝ ի տարբերություն մյուս ընտրությունների բնակիչների մասնակցությունը ցածր է։


Հեղինակ՝ Կարեն Մարգարյան

17.10.2017

Ովքեր են ցանկանում դառնալ Գեղարքունիքում խոշորացվող համայնքների ղեկավարներ

Նոյեմբերի 5–ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու մի շարք համայնքներում՝ միավորված բնակավայրերում համայնքի ղեկավար և ավագանի են ընտրելու։

Գեղարքունիքի մարզում համայնքների միավորման 2017 գործընթացի արդյուքնում կձևավորվեն 4 խոշորացված համայնքներ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն Գեղարքունիքում 4 խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են 17 թեկնածու, որոնցից 2 հետ են վերձրել իրենց փաստաթղթերը։ 4–ը առաջադրվել են ՀՀԿ–ի կողմից, 1–ը ԲՀԿ–ի, իսկ մնացյալ 12 ինքնառաջադրված են։

17.02.2017

Փետրվարի 20–ին կկայանա Մարտունու ավագանու հերթական նիստը

Փետրվարի 20–ին, ժամը՝ 11։00–ին, տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը։
Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։

Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտվել ավագանու նիստին, ըստ Տեղական ինքանկառավարման մասին օրենքի ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԸ ԴՌՆԲԱՑ Է։

18.01.2017

ՏԻՄ նոր օրենսդրությամբ համայնքի բնակչի մասնակցային վարքը բարձրացնելու մեխանիզմներ է մշակվել․ բանախոս

«ՏԻՄ–ը ինքնուրույն, սեփական նախաձեռնությամբ և սեփական պատասխանատվությամբ գործող մարմին է։ Այսինքն համայնքն իր ինքնակառավարվող մարմիններով,  ավագանիով հավաքվում է, իրենց նախաձեռնությամբ և գործող օրենսդրության շրջանակներում գործ նախաձեռնում և սեփական պատասխանատվությամբ դրանք իրականացնում», –  տեղական ինքնակառավարվող մարմնի գործնեությունը այսպես սահմանեց «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ–ի նախագահ Վահան Մովսիսյանը  այսօր՝ հունվարի 18–ին, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի «Ինֆոտուն» սրահում կայացած հանդիպում–դասընթացի ժամանակ։

14.09.2016

Վերին Գետաշենում ընտրապայքարը թեժ է, ծեծել են համայնքի ղեկավարի թեկնածուի


Այս տարի սեպտեմբերի 18–ին և հոկտեմբերի 2–ին Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։

Թեև ՏԻՄ ընտրությունները փոքր համայնքերում աչքի չեն ընկել ակտիվ ընտրապայքարով և մրցակցությամբ, բայց այս ընտրություններն արդեն իսկ առանձնանում են ՏԻՄ ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների առատությամբ, որոնք բեմ են բարձրացել ընտրությունում հաղթելու մտադրությամբ, այլ ոչ «շինծու» ընտրապայքար բեմադրելու և գործող գյուղապետերի շարունակական գործունեությունն ապահովելու։
Ու չնայած պաշտոնապես նախընտրական քարոզարշավը մեկնարկում է այսօր՝ Վերին Գետաշենում ընտրությունների շուրջ օդը թեժանում է վայրկյան առ վայրկյան։

25.10.2015

07.06.2015

Գեղհովիտում վերընտրվեց գործող գյուղապետը

լուս․նկարը՝ http://armtimes.com/–ի
Քիչ առաջ ամփոփվեց նաեւ Գեղհովիտի 24/02 ընտրատեղամասի արդյուքները։ Ինչպես սպասելի էր այստեղ նույնպես քվեներով հաղթեց գործող գյուղապետ Վարդան Պողոսյանը՝ 897 ընտրողից 552  քվե ստանալով։ Իսկ մյուս թեքանծուները՝ Միքայել Նալբանդյանը  հավաքել է 168 քվե, Էդվարդ Ասլանյանը քվե։ Անվավեր քվեների քանակը կազմել է 23։
Եվ այսպես միավորելով բոլոր չորս տեղամասերի արդյուքները Վարդան Պողոսյանը ստացել է 1477 ձայն, Միքայել Նալբանդյանը՝ 455 ձայն, Էդվարդ Ասլանյանը՝ 678 ձայն։ Անավավեր քվեաթերթիկների քանակը կազմել է 55։
4503ընտրող ունեցող Գեղհովիտ համայնքից 2687 էին այսօր մասնակցել համայնքապետի ընտրության,  1477  ձայնով
գործող գյուղապետը վերընտրվեց։

Գեղհովիտում «իշխանափոխություն» չի լինի

Ամփոփվեց նաեւ Գեղհովիտ համայնքի 24/01 ընտրատեղամասի արդյունքները։
1524 ընտրողից ընտրության մասնակցել է 848 հոգի։
Ըստ քվեաթերթիկների վերջնական հաշվարկի 298 մարդ քվեարկել է Էդվարդ Ասլանյանի օգտին, 107–ը՝ Միքայել Նալբանդյանի, իսկ 429–ը իր ձայնը տվել է գործող գյուղապետ Վարդան Պողոսյանին։ Ավավեր քվեաթերթիկների թիվը 14 է։
Մեկ տեղամասի արդյուքները դեռ հայտնի չեն, բայց արդեն պարզ է, որ Գեղհովիտում «իշխանափոխություն» չի լինի։

Գեղհովիտի երկորդ տեղամասի արդյուքներով էլ Վարդան Պողոսյանն առաջատարն է

Գեղհովիտ համայնքի 24/03 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկը ավարտվեց։ 1343 հոգանոց ընտրացուցակից 800 հոգին կատարել է իր քաղաքացիական պարտքը՝
քվեները բաշխելով հետեւյալ կերպ․ 412 ձայն՝ Վարդան Պողոսյան, 204 ձայն՝ Էդվարդ Ասլանյան, 149 ձայն՝ Միքայել Նալբանդյան։ 15 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Հիշեցնենք, որ տվյալ համայնքի 4 տեղամասերից սա երկրորդի արդյուքներն են, որ արդեն հայտնի են։ Եվ այդ տվյալների համաձայն «ավադույթը չի խաղտվում»՝ հաղթում է գործող գյուղապետը։

Ծովասարը կողմ է գործող գյուղապետին

Ծովասար համայնքում  ավարտվեց համայնքապետի ընտրության քվեաթերթիկների հաշվարկը։ Ինչպես գրել էինք Ծովասարում ընտրացուցակի վերջնական ցուցակում մեկ թեքանածուի անուն էր։ 2000 հոգուց ընտրության մասնակցած 704 հոգուց 685 կողմ է քվեարկել գործող գյուղապետ Արտաշես Մխիթարյանին, 11–ը դեմ, 8 քվեարթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։


Լեռնակերտը կատարեց իր ընտրությունը

Գեղհովիտ համայնքի 24/04 ընտրատեղամասում (Լեռնակերտ) ավարտվեցին համայնքապետի ընտրության հաշվարկը։
Ինչպես արդեն գրել էինք 199 ընտրողից ընտրությանը մասնակցել է 142–ը եւ ձայնները բաշխվել են՝ Էդվարդ Ասլանյան՝ 21 ձայն, Միաքայել Նալբանդյան՝ 31 ձայն, իսկ գործող գյուղապետի՝ Վարդան Պողոսյանի օգտին քվեարկել է 87 քաղաքացի։ 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Շուտով կտեղեկացնենք նաեւ մյուս տեղամասերի արդյունքները։

Բնակիչները հետաքրքված չեն համայնքապետի ընտրությամբ

Ինչպես արդեն հայտնել ենք Գեղհովիտ եւ Ծովասար համայնքում այսօր նույնպես ընտրում էին համայնքի ղեկավարին։ Ժամը 20։00–ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը եւ սկսվել քվեաթեթրիկների հաշվարկը։

Լեռանակերտցիներն ընտրում են Գեղհովիտի գյուղապետին․ նկարներ

24/04 ընտրատեղամաս
1967թ–ից Գեղհովիտին միացած Լեռնակերտ համայնքում նույնպես այսօր ընտրում են համայնքի ղեկավարին։ 1937թ–ին կառուցված դպրոցի վագոն–տնակ ուսուցչանոցում է տեղկայված 24/04 ընտրատեղամասը, որտեղ գրանցված 199 ընտրողից ժամը 14։00– տվյալներով ընտրությանը մասնակցել է ուղիղ 100 հոգի։

Երեք թեքնածու Գեղհովիտում. նկարներ

24/01 ընտրատեղամաս
Գեղհովիտ համայնքում այսօր նույնպես ընտրում են համայնքի ղեկավարին։ Թեքնածություն առաջադրել են երեք հոգի՝ գործող գյուղապետ Վարդան Պողոսյանը, Էդվարդ Ասլանյանը եւ Միքայել Նալբանդյանը։
Թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղակայված 24/01 ընտրատեղամասում գրանցված է 1524 ընտրող։ Ժամը 12։00–ի դրությամբ ընտրությանը մասնակցել է շուրջ 300 ընտրող։

Ծովասարում համայնքի ղեկավարի մեկ թեքանածու է․նկարներ

Ինչպես արդեն հայտնել ենք այսօր համայնքի ղեկավար են ընտրում Ծովասար եւ Գեղհովիտ համայնքներում։
2000 ընտրող ունեցող Ծովասար համայնքում համայնքապետի թեքնածություն առաջադրված 2 թեքանծուներից մեկը ինքնաբացարկ է հայտտարարել, քվաթերթիկնեում  միայն գործող գյուղապետ Արտաշես Մխիթարյանի անունն է։

ՏԻՄ ընտրություններ Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում

24/02 ընտրատեղամաս
Այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանի մի շարք բնակավայրերում ընտրում են համայնքի ղեկավարին։ ՏԻՄ ընտրություններ ընթանում են նաեւ Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում։ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն տվյալ համայնքների բոլոր ընտրատեղամասերում իրականցանում է դիտորդություն։

18.05.2015

Լարախաղաց լինելն էլ է արվեստ

Լարախաղաց լինելն էլ է արվեստ՝ ոմանց համար դա դառնում է արհեստ և դա է պատճառը, որ շատ վեր ցատկելիս արեստավարժության պակասը լուրջ վնասներ է պատճառում, ծանր հարվածից հնարավոր է գիտակցությունը  կամ հիշողությունը կորցնել:

17.05.2015

ՀՅԴ Մարտունու «Տալվորիկ» կոմիտեն արձագանքում է օրերս մամուլում հրապարակված «Գյուղապետության արվեստը» հոդվածին

Կոչ ենք անում գործող գյուղապետ՝ Գեղհովիտ համայնքի ղեկավարի թեկնածու Վարդան Պողոսյանին հարցազրույցներ տալիս կորեկտության սահմանները չանցնի՝ իր որակումներից մի մեջբերում armtimes.com -ին մայիսի 13 ին տրված հարցազրույցից։ «Դիտարկմանը. թե մանկավարժությունն էլ ինչ-որ բան անել է, Գեղհովիտի գյուղապետը պատասխանեց. «Դե մանկավարժ ա, թող էթա իրա էրեխեքին դաս տա (նկատի ունի Է.Ասլանյանին-Գ.Ա.): Մեր դպրոցի տնօրենը հաջորդ տարի թոշակի է անցնում: Թող գնա դպրոցի տնօրեն աշխատի: Մանկավարժն ի՞նչ գործ ունի գյուղապետության հետ»:
Նախ հարգելի պարոն Պողոսյան ՝շինարար-վարորդը՝ կրկին մեջբերում «Գեղհովիտը 2007 թվականից ղեկավարում է Վարդան Պողոսյանը:Նա առաջադրվել է երրորդ անգամ, որովհետեւ, ինչպես ինքը ձեւակերպեց, ծրագրեր ունի, կիսատ թողած ծրագրեր, որոնք ուզում է ավարտել: Գյուղապետը մասնագիտությամբ ճարտարապետ-շինարար է: Ութ տարի վարորդ է աշխատել ծննդավայրի պետական տնտեսությունում, այնուհետեւ 11 տարի եղել է «Գեղհովիտի կաթնային տնտնեսություն» ԲԲԸ գործադիր տնօրենը»։ Ինչ գործ ունի այս դեպքում գյուղապետության հետ սա առաջին: