«ՏԻՄ–ը ինքնուրույն, սեփական նախաձեռնությամբ և սեփական պատասխանատվությամբ գործող մարմին է։ Այսինքն համայնքն իր ինքնակառավարվող մարմիններով, ավագանիով հավաքվում է, իրենց նախաձեռնությամբ և գործող օրենսդրության շրջանակներում գործ նախաձեռնում և սեփական պատասխանատվությամբ դրանք իրականացնում», – տեղական ինքնակառավարվող մարմնի գործնեությունը այսպես սահմանեց «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ–ի նախագահ Վահան Մովսիսյանը այսօր՝ հունվարի 18–ին, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի «Ինֆոտուն» սրահում կայացած հանդիպում–դասընթացի ժամանակ։
Մոտավորապես 290 բնակավայր իրենց ֆինանսական միջոցների մոտ 95 տոկոսը ծախսում են ապարատի պահպանման վրա, ցույց է տվել ՀՖՄ–ի կողմից արված ուսումնասիրությունները, ստացվում է համայնաքների ունեցած ֆինանսական միջոցները բավարարում են 3-4 հոգու աշխատավարձ տալուն։
«Մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներն իրականացնում են հիմնականում երեք տիպի լիազորություն՝ ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ՝ դա աշխատակազմի պահպանումն է։ Մի փոքրիկ լիազորություն գրադարանի հետ կապված, դա էլ պարզ է՝ նշանակում է մեկ հոգի աշխատող, ում աշխատավարձը 55.000 դր չի գերազանցում և երրորդ լիազորությունը՝ ունեն հոդված սոցիալական ծառայությունների, որն էլ հիմնականում մարդկաց ինչ–որ օգնություններ տրամադրելն է»,– «ՏԻՄ կառավարում, թափանցիկություն և հաշվետվողկանություն» թեմայով հանդիպման ժամանակ նշեց Վահան Մովսիսյանը։
Հայաստանում կապիտալ բյուջե սկսում է ձևավորվել 3000 բնակիչ ունեցող համայնքերից հետո։ Ստացվում է, որ ՏԻՄ համակարգի սուբյեկտների գերակշիռ մասն ինքնուրույն որևէ լիազորություն իրականցնել չի կարող։
Հետազոտությունների այսպիսի արդյունքներից ելնելով էլ փորձագետները մշակել են երկու փաստաթուղթ՝ մինչհամայնքային միավորումների ստեղծում և համայնքների խոշորացում։ Կառավաարությունը ընտրել է երկրորդ տարբերակը և իրականանցնում է համայնքների խոշորացում։ Նախնական պատկերացումների համաձայն 915 համայնքները խոշորացման գործընթացից հետո կդառնան մոտ 200–ը։
Բանախոսը համայնքերի խոշորացման գործընթացի առավելությունները և ռիսկերը ներկայացնելուց զատ, խոսեց ՏԻՄ նոր օրենսդրության մեջ արված փոփոխությունների մասին։
Եթե ավագանին մեկ տարվա ընթացքում բացակայում է նիստերի կեսից և ավել, ապա այդ ավագանու լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարց է մտցվում, հիմա, ՏԻՄ նոր օրենսգրքով, մշտական հանձանժողովի նիստերից բացակայանելն էլ է հավասարեցվել դրան․
«Այսինքն պայման է ստեղծված, որ համայնքի ավագանին անպայման մասնակցի հանձնաժողովների աշխատանքին», – նշում է Մովսիսյանը։
ՏԻՄ նոր օրենսգրքով մի քանի տարր էլ ավելացվել է համայնքի բնակչության մասնակցային վարքը բարձրացնելու, խարախուսելու համար։ Համայնքի ղեկավարը պարտավորվել է ամիսն առնվազն մեկ անգամ կազմակերպել ավագանիների ու համայնքի բնակիչների հանդիպումներ՝ ավագանիներն ամիսը գոնե մեկ անգամ պետք է ունենան բնակիչների հետ ընդունելության օր։
Երկրորդ կարևոր տարրը հանրագրեր (ստորագրահավաք) անցկացնելու հնարավորությունն է։
«Եթե մինչ այդ ավագանու նիստին հարց կարող էին ներկայացնել միայն ավագանու անդամները և համայնքի ղեկավարը, ապա այս փոփոխությամբ, 16 տարին լրացած բնակիչների ստորագրահավքի միջոցով, կարող են ավագանու նիստի օրակարգում հարց մտցնել»,– ներկայացնում է բանախոսը։
Հանդիպմանը մասնակցում էին Մարտունու քաղաքապետը, փոխքաղաքապետը, այլ աշխատակիցներ քաղաքապետարանից, Վաղաշենի համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ Մադինայից և Մարտունուց , ակտիվ բնակիչներ։ Ովքեր հնարավորություն ունեցան իրենց հարցները և մտահոգությունները բարձրաձայնել և ստանալ պատասխաններ։
Հանդիպումը հեռարփակվել է նաև առցանց, տեսագրությունները ստորև։
Комментариев нет:
Отправить комментарий