14.12.2016

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պատասխանել է մարտունեցի վարորդներին

Շուրջ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 14–ին, Մարտունու տարածաշրջանի վարորդները փակել էին ճանապարհը։ Ոստիկանության հորդորով ու ԱԳԼՃԿ–ների տերերի հետ բանակցելու խոստումով վարորդները բացեցին ճանապարհը, բայց որևէ փոփոխություն չեղավ։ Դրանից հետո վարորդները, օգտվելով ինֆոտան հարթակից՝ բաց նամակ  գրեցին  վարչապետին։

Կառավարությունից պատասխան եկավ, որ հարցը ուղղել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովինայնտեղից էլ իրենց հերթին գրեցին,   որ բարձրացված հարցը Հանձնաժողովի շրջանակներից դուրս է: Այդ կապակցությամբ, Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն է վերահասցեագրել Դիմումը` հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Ահա դեկտեմբերի 8–ին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնից պատասխանել են՝

«Տեսչական մարմինը 2017 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) ընդգրկել է ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) նաև Գեղարքունիքի մարզից: Ստուգումների ընթացքում Տեսչական մարմինը խստագույնս կանրադառնա Դիմումով բարձրացված խնդրին՝ միաժամանակ իրականացնելով դիտարկումներ Ծրագրում չընդգրկված ԱԳԼՃԿ-ներում»։
Նամակը ստորև՝


1 комментарий:

  1. Միևնույն է,որքան էլ ստուգեն Մարտունու պանրագործարանի գազի լցման կայանում ոչինչ չի փոխվելու:Մարտունեցուն հարմար է գնալ Սևանից լցակայանից լիքցավորելու քան Մարտունու լիցքավորման կետից: Թալան է,թալան:Ոչ միայն թանկ է,այլ կեսն էլ օդ է:

    ОтветитьУдалить