07.12.2016

Դիմում-խնդրանք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին

                                                                      ՀՀ Գեղարքունիքի մարզպետ   
                                                                   Պարոն   Ռ. Գրիգորյանին,
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի  բնակիչ
Համլետ Սահակի Հակոբյանից
Հեռ. 094 629268,  Էլ. Հասցե -hamlethakobyan1@gmail.com



         Դիմում-խնդրանք

      

Հարգարժան   Ռ. Գրիգորյան

2005 թ-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 1- ը աշխատատել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի պետական տեսչության» Գեղարքունիքի Տ/Կ– ում՝ որպես աշխատանքի պետական տեսուչ՝ գլխավոր մասնագետ:
Աշխատանքային գործունեության ողջ ընթացքում բարեխղճորեն իրացրել եմ պաշտոնի անձնագրով ՝ «Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական  ակտերի» պահանջների կատարումը:

 1998 թվականից «Հայաստանի պատանեկան նվաճումներ» միջազգային կազմակերպության ծրագրերով  աշխատել, 2001 թ-2004 թթ իրավունք առարկայաշար եմ վերապատրաստել Գավառի տարածաշրջանի դպրոցների ուսուցիչներին՝ 2005 թվականից Օրենքով սահմանված կարգով համատեղել  և մինչ օրս   մանկավարժական գործունեությամբ եմ զբաղվում ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Լիճքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ ում՝ դասվանդելով «Քաղաքացիական կրթություն և կիրառական տնտեսագիտություն» առարկաները:
Եղել եմ նաև նույն դպրոցի կառավարման խորհրդի անդամ ապա  նախագահ:
Հաշվի առնելով այն փաստը, որ Դուք հանդիսանում եք Տարածքային կառավարում իրականացնող  Գեղարքունիքի մարզի ղեկավարը  և, խորը հարգանք տածելով Ձեր անձի հանդեպ, բարոյական տեսանկյունից հարմար չեմ գտել շրջանցել Ձեզ և ստորև բերվող  իրավահարաբերությունների պարզաբանումը ստանալ Ձեզնից:
Կինս ՝ Սյուզաննա Սերգեյի Մարկարյանը, դասավանդում է ՀՀ Գեղարքունիքի մարզի «Լիճքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ում:
2016թ. հոկտեմբեր ամսին  սեփական նախաձեռնությամբ ընդունվել է Երևանի պետական համալսարանի  Բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Դպրոցական կառավարում» բաժինը՝ վճարովի հիմունքներով:


Դպրոցի տնօրեն Ա. Սմբատյանին՝ օրենքով սահմանված կարգով, ներկայացվել է Բանասիրության ֆակուլտետի կողմից նշված տեղեկանքը:
Սակայն, տնօրենը  մի քանի անգամ՝ կնոջս և ինձ տեղեկացրել է, որ վճարման ենթակա աշխատավարձը մարզպետարանից խորհուրդ են տվել չվճարել :
Մի քանի անգամ շեշտել ենք՝ ինչ հիմքերով ու մատնանշել ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավահարաբերությունների կիրարկելիության պայմանները:
Հասկանալի է նաև, որ տնօրենը չի ցանկանում օրինազանց լինել, սակայն այն իրավահարաբերությունը, որը առաջացնում է իրավունքի ծագման հիմք ՝ոչ պարտականության կատարում գործատու-աշխատողի միջև, չի կարող օրինախախտման դրսևում դառնալ ՝փոխարենը  փոխանցվել է ցանկասիրության  դաշտ:

Ձեր ուշադրությանն եմ   ներկայացնում  ՀՀ աշխատանքային օրենսգրքի  200-րդ հոդվածը, այն է՝

Ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները
1. Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:
2. Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով, կամ կողմերի համաձայնությամբ:

Քանի որ կրթության շարունակելիությունը եղել է  սեփական նախաձեռնությամբ, ուստի ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 200 –րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով:
Գործատուին ի տարբերություն առաջին մասի  իրացնում է իրավունք  ոչ  պարտականություն:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի  11 րդ հոդվածով, այն է
Աշխատանքային օրենսդրության նորմերի մեկնաբանման սկզբունքները
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով սույն օրենսգրքի պահանջները: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:
2. Եթե իրավական ակտն ընդունվել է ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ապա այդ ակտը մեկնաբանվում է` առաջին հերթին հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի դրույթներն ու սկզբունքները:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 200-րդ հոդվածի 2 մասով ամրագրված դրույթներում բացառվել է 11 –րդ հոդվածի 2 մասի պահանջները և հստակ նշված է կողմերի համաձայնություն, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի հիման վրա ծագող աշխատանքային իրավահարաբերություններ և հղում չի կատարվում այլ նորմատիվ իրավական ակտի՝ կամ այլ իրավական ակտով ծագող իրավահարաբերությունների :
Կոլեկտիվ աշխատանքային պայմանագիր , որպես իրավահարաբերություններ կարգավորող փաստաթուղթ բացակայում է:

Այլ խնդիր է , եթե տնօրենը չի  ցանկանում, կամ թույլ չեն տալիս գործատուի կողմից  համաձայնություն դրսևորելու կամարտահայտությանը՝ վճարելու աշխատավարձը :
Համաձայնություն չտալու տակ ենթատեքստեր չկան ՝վերը նշվածից ամեն ինչ պարզ է ու հասկանալի:

Կողմերի համաձայնությամբ իրացվելիք իրավահարաբերությունների մասով  , պատասխանատվության միջոցներ այս դեպքում  կիրառվում են կողմերի իրավունքիների  իրացմամբ:

Ղեկավարվելով  ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 43 –րդ հոդվածի հատկանիշներով՝խնդրում եմ Ձեզ ՝՝տրամադրել  գրավոր տեղեկատվություն , թե՝ նորմատիվ իրավական , որ հիմքով են  մերժում, կամ հորդորում տնօրենին  չվճարել աշխատավարձը:
Խնդրում եմ՝ այս խնդրի կապակցությամբ , ով էլ որ  պատասխանի ՝ առաջնորդվի օրենքի տառի ու բառի մեկնաբանմամբ. քանի որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի շատ պաշտոնյաներ ու մասնագետներ քաջատեղյակ են մասնագիտական պատրաստվածության աստիճանին ՝ շատերի համար ժամանակին խորհրդատվություններ տրամադրել եմ անձամբ :

Մեր ընտանիքը մանկավարժի ընտանիք է ու մանկավարժական ողջ աշխատանքային գործունեության ընթացքում երբեք չի վնասել դպրոցի կենսագործունեությանը՝առավելապես որևէ պաշտոնատար անձ չի տուժել :
Հակառակը օգնել՝ բարձրացրել ենք դպրոցի անունը , նաև բարեգործական մի շարք ներդրումներ կատարելով և ծրագրեր շահելով դպրոցի համար:

Հարգանքներով՝                                                                                        Համլետ Հակոբյան


07.12. 2016թ.

 





Комментариев нет:

Отправить комментарий