07.12.2016

Նոր հնարավորություններ ավագ դպրոցի սաների համար


Երեկ՝ դեկտեմբերի 6-ին,Մարտունու ավագ դպրոց էին այցելել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Գեղարքունիքի մարզային կենտրոնի ներկայացուցիչները։

Այցելության նպատակն էր կամավորության թեմայով սեմինար կազմակերպել բարձր դասարանի աշակերտների համար։

ՀԵՀ–ի մարզային գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Մովսիսյանը խոսելով կամավորության մասին՝ ասաց, որ այն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։
«Կամավորությունը հնարավորություն է տալիս երիտասարդին նոր գիտեկիքներ ձեռք բերել ու մեծացնել աշխարհահայացքը», - նշեց իր խոսքում Մովսիսյանը։

Հանդիպման ժամանակ խոսվեց նաև  ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության աոավելությունների և տարբերությունների մասին։

Դպրոցի սան Անի Ֆարմանյանը կիսվելով տպավորություններով՝ ասաց․
«Դասընթացը մեզ տվեց բազում գիտելիքներ ու նաև ցանկություն դառնալ կամավոր և հասարակության համար օգտակար անձ»։


Հեղինակ՝ Սաֆիյա Մադաթյան
«Մարտունի ինֆոտան» քաղ․ լրագրող

Комментариев нет:

Отправить комментарий