Շուրջ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 14–ին, Մարտունու տարածաշրջանի վարորդները փակել էին ճանապարհը։ Ոստիկանության հորդորով ու ԱԳԼՃԿ–ների տերերի հետ բանակցելու խոստումով վարորդները բացեցին ճանապարհը, բայց որևէ փոփոխություն չեղավ։ Դրանից հետո վարորդները, օգտվելով ինֆոտան հարթակից՝ բաց նամակ գրեցին վարչապետին։
Եռակի խաբված Մարտունու տարածաշրջանի վարորդներից բաց նամակ։
Մենք՝ Մարտունու տարածաշրջանի վարորդներս, այսօր՝ նոյեմբերի 14–ին, ժամը 14։00–ի դրությամբ փակել էինք Մ10 մինչպետական նշակություն ունեցող ճանապարհն՝ ի բողոք տարածաշրջանում գտնվող ԱԳԼՃԿ–ներում գործող գազի սակագնի դեմ։
Այսօր՝ նոյեմբերի 14–ին մարտունեցի վարորդները փակել էին Մ10 մայրուղու Մարտունիով անցնող հատվածը՝ Կամոյի փողոցն, ավտոկայանին հարակից հատվածում։
Բողոքի պատճառը տարածաշրջանի վեց ԱԳԼՃԿ–ներում վաճառվող ավտոգազի սակագինն է։
Բողոքող վարոդներից մեկը քայլը մեկնաբանեց, որպես բոյկոտ գազի սակագնի դեմ։