
Կառավարությունից պատասխան եկավ, որ հարցը ուղղել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին, այնտեղից էլ իրենց հերթին գրեցին, որ բարձրացված հարցը Հանձնաժողովի շրջանակներից դուրս է: Այդ կապակցությամբ, Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն է վերահասցեագրել Դիմումը` հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
Ահա դեկտեմբերի 8–ին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնից պատասխանել են՝
«Տեսչական մարմինը 2017 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) ընդգրկել է ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) նաև Գեղարքունիքի մարզից: Ստուգումների ընթացքում Տեսչական մարմինը խստագույնս կանրադառնա Դիմումով բարձրացված խնդրին՝ միաժամանակ իրականացնելով դիտարկումներ Ծրագրում չընդգրկված ԱԳԼՃԿ-ներում»։Նամակը ստորև՝
Միևնույն է,որքան էլ ստուգեն Մարտունու պանրագործարանի գազի լցման կայանում ոչինչ չի փոխվելու:Մարտունեցուն հարմար է գնալ Սևանից լցակայանից լիքցավորելու քան Մարտունու լիցքավորման կետից: Թալան է,թալան:Ոչ միայն թանկ է,այլ կեսն էլ օդ է:
ОтветитьУдалить