Ծովինար գյուղում այսօր ընտրում են համայնքի ղեկավար և ավագանի։
3439 ընտրող ունեցող Ծովինարում ընտրություն կատարում են 21/04 և 21/05 ընտրատեղամասերում։
Ժամը 15։00–ի դրությամբ 21/05 տեղամասում իրենց ընտրությունը կատարել են 516 հոգի՝ 1954 ընտրողից։ Իսկ 21/04–ում 1485 ընտրողից մասնակցել էին 445–ը։
Համայնքապետի թեկնածությամբ առաջադրվել էին երկու հոգի, որոնցից մեկը ինքնաբացարկ հայտարարեց և համայնքի ղեկավարի համար «պայքարում» է գործող ղեկավար Մհեր Մարտոյանը։
Ավագանու 11 անդամի համար թեկանածությունն են առաջադրել 14 հոգի։
Ընտրատեղամասերի նախագահների փոխանցմամբ ընդհանուր առմամբ հանգիստ ընտրություն է չկան կուտակումներ՝ ի տարբերություն մյուս ընտրությունների բնակիչների մասնակցությունը ցածր է։
Հեղինակ՝ Կարեն Մարգարյան
Комментариев нет:
Отправить комментарий