02.11.2017

Քաղաքապետ Արմեն Ավետիսյանը հանդես է եկել մեկ տարվա գործունեության հաշվետվությամբ

Ինչպես տեղեկացնում են Մարտունու քաղաքապետարանի մամուլի բաժնից այսօր՝ 
նոյեմբերի 2-ին, քաղաքապետ Արմեն Ավետիսյանը հանդես է եկել մեկ տարվա գործունեության հաշվետվությամբ, որի ընթացքում ներկայացվել է 2016 թվականի նոյեմբեր ամսից մինչ օրս քաղաքում իրականացված աշխատանքները: 

Ներկայացվել է վիճակագրական տվյալներ գյուղատնտեսության, աղբահանության, կրթության, սպորտի, ներդրումների եւ կենսական կարեւորության այլ ոլորտներում իրականացված աշխատանքների մասին: 
Արմեն Ավետիսյանը մասնավորապես կարեւորել է ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացների ապահովումը Մարտունիում՝ ընդգծելով ներդրողների հետ սերտ համագործակցության նշանակությունը, ապա հավելել, որ Մարտունին հայտագրվել է «Քաղաքապետեր հանուն տնտեսական զարգացման» ԵՄ-ի ծրագրին, ինչպես նաեւ Ճապոնիայի եւ Հայաստանի Հանրապետության զարգացման ուղղված համագործակցության շրջանականերում հանդես է գալու պոտենցիալ ծրագրերի գործընկեր համայնք: Ապա նշել է, որ 2018 թվականի գարնանը ներդրողների կողմից իրականացվելու են սպանադանոցի եւ մարզահամալիրի կառուցման, ինչպես նաեւ կարի գործարանի հիմնման աշխատանքներ: 

Մարտունի քաղաքի 2017թվականի բյուջեի ընդհանուր եկամուտների պլանային թիվը 10 ամսվա կտրվածքով կազմել է 284 մլն 624,6 հազ. դրամ, որի դիմաց 01.11.2017թ. դրությամբ փաստացի մուտք է եղել 272 մլն 303,5 հազ. դրամ, կատարողականը ըստ համամասնությունների կազմել է 95,7%, իսկ տարվա պլանի նկատմամբ՝ 72,7%: Ընդամենը պլանային եկամուտների մեջ դոտացիան կազմում է 193 մլն 140 հազ. դրամ կամ՝ 67,8 %: 

2017 թվականի Մարտունի քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար պահուստային ֆոնդից հատկացվել է 26 մլն 400 հազ. դրամ: Նախորդ տարվա հետ համեմատությամբ էլեկտրախնայողությունը կազմել է 2 մլն 506 հազ. դրամ: 

Գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում ձեռք են բերվել գյուղգործիքներ, 3 տրակտոր, շահագործման է անցել 1 կոմբային: 2017թվականի գարնանացանի համար գարու, ցորենի եւ կորնգանի արտադրությամբ զարգացման ծրագրի շրջանակներում համայնքի շահառուների կողմից վճարվել եւ մատչելի գներով ձեռք է բերվել 4 տոննա բարձրորակ սերմեր: 

Պետական աջակցության ծրագրերով 2017թ.-ին քաղաքին հատկացվել եւ ներկրվել է ազոտական, ինչպես նաեւ կալիումական եւ ֆոսֆորական պարարարտանյութեր: Ծրագրից օգտվել են քաղաքի 899 շահառու: 111 քաղաքացու հատկացվել է 9.680 լիտր դիզվառելիք:

2017 թվականի հունվար ամսից մինչ օրս քաղաքապետարան է հասցեագրվել 798 դիմում-նամակ, 696 գրություն, որոնց սահմանված ժամկետում, համաձայն գործող կարգի տրվել են սպառիչ պատասխաններ: 

2016 թվականի նոյեմբեր ամսից մինչ օրս համայնքի ղեկավարի մոտ ընդունելությունների մասնակցած քաղաքացիների թիվը 2196 է: 

2017 թվականի դրությամբ Մարտունի քաղաքում գործող 4 մանկապարտեզում կա 12 խումբ, ուր հաճախում են 334 երեխա, Երաժշտական դպրոցում՝ 220 երեխա, Գեղարվեստի դպրոցում՝ 99-ը, Մանկապատանեկան կենտրոնում՝ 140-ը: Մարտունի քաղաքի Սմբատ Մհերյանի անվան մարզադպրոցում գործում է 12 խմբակ՝ 128 սանով: Մարզադպրոցում գործում է նաեւ ֆիտնես խմբակ կանանց համար: Մի շարք ներդրողների եւ քաղաքապետարանի աջակցությամբ, մարզադպրոցը ձեռք է բերել մարզասարքեր: Մարզադպրոցում վերանորոգվել է սանհանգույցը, ապահովվել է տաք եւ սառը ջրով, մարզիչների համար նախատեսվել մարզչական սենյակ, վերանորոգվել է ուսուցչանոցը: 

2016 թվականի նոյեմբեր ամսից մինչ օրս Մարտունիում իրականացված աշխատանքների արդյունքում, այսօր քաղաքն ունի հանրային լողափ, վերանորոգվել է Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի 23 աշխատասենյակ եւ կահավորվել նոր գրասենյակային գույքով: Քաղաքապետարանը, ենթակա կառույցները համալրվել են որոշ չափով նոր տեխնիկայով: 

Նորոգվել են 2 բազմաբնակարան շենքերի տանիքներ, ընթացքի մեջ է մեկ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները: Լուսավորվել են բազմաբնակարան մի քանի շենքերի բակեր, իրականացվել են նաեւ փողոցների, մայթերի ասֆալտապատման, փոսալցման աշխատանքներ: 

Կառուցվում է նաեւ 1 անվճար նախակրթարան քաղաքի Մ. Մնաց Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում, բացվել է 1 գեղագիտության զարգացման կենտրոն: 

Խորհրդակցության ընթացքում Արմեն Ավետիսյանը նաեւ նշել է, որ առաջնային ծրագրերի մեջ է տարածաշրջանի զբոսաշրջության հնարավոր զարգացմանը միտված կոմպլեքս միջոցառումների ռազմավարության մշակումը:

Комментариев нет:

Отправить комментарий