Показаны сообщения с ярлыком Ընտրություններ 2015. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ընտրություններ 2015. Показать все сообщения

07.06.2015

Գեղհովիտում վերընտրվեց գործող գյուղապետը

լուս․նկարը՝ http://armtimes.com/–ի
Քիչ առաջ ամփոփվեց նաեւ Գեղհովիտի 24/02 ընտրատեղամասի արդյուքները։ Ինչպես սպասելի էր այստեղ նույնպես քվեներով հաղթեց գործող գյուղապետ Վարդան Պողոսյանը՝ 897 ընտրողից 552  քվե ստանալով։ Իսկ մյուս թեքանծուները՝ Միքայել Նալբանդյանը  հավաքել է 168 քվե, Էդվարդ Ասլանյանը քվե։ Անվավեր քվեների քանակը կազմել է 23։
Եվ այսպես միավորելով բոլոր չորս տեղամասերի արդյուքները Վարդան Պողոսյանը ստացել է 1477 ձայն, Միքայել Նալբանդյանը՝ 455 ձայն, Էդվարդ Ասլանյանը՝ 678 ձայն։ Անավավեր քվեաթերթիկների քանակը կազմել է 55։
4503ընտրող ունեցող Գեղհովիտ համայնքից 2687 էին այսօր մասնակցել համայնքապետի ընտրության,  1477  ձայնով
գործող գյուղապետը վերընտրվեց։

Գեղհովիտում «իշխանափոխություն» չի լինի

Ամփոփվեց նաեւ Գեղհովիտ համայնքի 24/01 ընտրատեղամասի արդյունքները։
1524 ընտրողից ընտրության մասնակցել է 848 հոգի։
Ըստ քվեաթերթիկների վերջնական հաշվարկի 298 մարդ քվեարկել է Էդվարդ Ասլանյանի օգտին, 107–ը՝ Միքայել Նալբանդյանի, իսկ 429–ը իր ձայնը տվել է գործող գյուղապետ Վարդան Պողոսյանին։ Ավավեր քվեաթերթիկների թիվը 14 է։
Մեկ տեղամասի արդյուքները դեռ հայտնի չեն, բայց արդեն պարզ է, որ Գեղհովիտում «իշխանափոխություն» չի լինի։

Գեղհովիտի երկորդ տեղամասի արդյուքներով էլ Վարդան Պողոսյանն առաջատարն է

Գեղհովիտ համայնքի 24/03 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկը ավարտվեց։ 1343 հոգանոց ընտրացուցակից 800 հոգին կատարել է իր քաղաքացիական պարտքը՝
քվեները բաշխելով հետեւյալ կերպ․ 412 ձայն՝ Վարդան Պողոսյան, 204 ձայն՝ Էդվարդ Ասլանյան, 149 ձայն՝ Միքայել Նալբանդյան։ 15 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Հիշեցնենք, որ տվյալ համայնքի 4 տեղամասերից սա երկրորդի արդյուքներն են, որ արդեն հայտնի են։ Եվ այդ տվյալների համաձայն «ավադույթը չի խաղտվում»՝ հաղթում է գործող գյուղապետը։

Ծովասարը կողմ է գործող գյուղապետին

Ծովասար համայնքում  ավարտվեց համայնքապետի ընտրության քվեաթերթիկների հաշվարկը։ Ինչպես գրել էինք Ծովասարում ընտրացուցակի վերջնական ցուցակում մեկ թեքանածուի անուն էր։ 2000 հոգուց ընտրության մասնակցած 704 հոգուց 685 կողմ է քվեարկել գործող գյուղապետ Արտաշես Մխիթարյանին, 11–ը դեմ, 8 քվեարթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։


Լեռնակերտը կատարեց իր ընտրությունը

Գեղհովիտ համայնքի 24/04 ընտրատեղամասում (Լեռնակերտ) ավարտվեցին համայնքապետի ընտրության հաշվարկը։
Ինչպես արդեն գրել էինք 199 ընտրողից ընտրությանը մասնակցել է 142–ը եւ ձայնները բաշխվել են՝ Էդվարդ Ասլանյան՝ 21 ձայն, Միաքայել Նալբանդյան՝ 31 ձայն, իսկ գործող գյուղապետի՝ Վարդան Պողոսյանի օգտին քվեարկել է 87 քաղաքացի։ 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Շուտով կտեղեկացնենք նաեւ մյուս տեղամասերի արդյունքները։

Բնակիչները հետաքրքված չեն համայնքապետի ընտրությամբ

Ինչպես արդեն հայտնել ենք Գեղհովիտ եւ Ծովասար համայնքում այսօր նույնպես ընտրում էին համայնքի ղեկավարին։ Ժամը 20։00–ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը եւ սկսվել քվեաթեթրիկների հաշվարկը։

Լեռանակերտցիներն ընտրում են Գեղհովիտի գյուղապետին․ նկարներ

24/04 ընտրատեղամաս
1967թ–ից Գեղհովիտին միացած Լեռնակերտ համայնքում նույնպես այսօր ընտրում են համայնքի ղեկավարին։ 1937թ–ին կառուցված դպրոցի վագոն–տնակ ուսուցչանոցում է տեղկայված 24/04 ընտրատեղամասը, որտեղ գրանցված 199 ընտրողից ժամը 14։00– տվյալներով ընտրությանը մասնակցել է ուղիղ 100 հոգի։

Երեք թեքնածու Գեղհովիտում. նկարներ

24/01 ընտրատեղամաս
Գեղհովիտ համայնքում այսօր նույնպես ընտրում են համայնքի ղեկավարին։ Թեքնածություն առաջադրել են երեք հոգի՝ գործող գյուղապետ Վարդան Պողոսյանը, Էդվարդ Ասլանյանը եւ Միքայել Նալբանդյանը։
Թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղակայված 24/01 ընտրատեղամասում գրանցված է 1524 ընտրող։ Ժամը 12։00–ի դրությամբ ընտրությանը մասնակցել է շուրջ 300 ընտրող։

Ծովասարում համայնքի ղեկավարի մեկ թեքանածու է․նկարներ

Ինչպես արդեն հայտնել ենք այսօր համայնքի ղեկավար են ընտրում Ծովասար եւ Գեղհովիտ համայնքներում։
2000 ընտրող ունեցող Ծովասար համայնքում համայնքապետի թեքնածություն առաջադրված 2 թեքանծուներից մեկը ինքնաբացարկ է հայտտարարել, քվաթերթիկնեում  միայն գործող գյուղապետ Արտաշես Մխիթարյանի անունն է։

ՏԻՄ ընտրություններ Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում

24/02 ընտրատեղամաս
Այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանի մի շարք բնակավայրերում ընտրում են համայնքի ղեկավարին։ ՏԻՄ ընտրություններ ընթանում են նաեւ Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում։ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն տվյալ համայնքների բոլոր ընտրատեղամասերում իրականցանում է դիտորդություն։

18.05.2015

Լարախաղաց լինելն էլ է արվեստ

Լարախաղաց լինելն էլ է արվեստ՝ ոմանց համար դա դառնում է արհեստ և դա է պատճառը, որ շատ վեր ցատկելիս արեստավարժության պակասը լուրջ վնասներ է պատճառում, ծանր հարվածից հնարավոր է գիտակցությունը  կամ հիշողությունը կորցնել:

15.03.2015

Դարանակի ընտրատեղամասում վիճաբանել են վստահված անձը եւ ընտրատեղամասի նախագահը

Ինչպես վաղ հայտնել էինք այսօր Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Գեղարքունիքի մարզի երեք համայնքերում Դարանակ, Արփունք եւ Կութ դիտորդական առաքելություն էին իրականացնում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի դիտորդները։

ՏԻՄ ընտրություններ Դարանակ, Արփունք եւ Կութ համայնքներում

Համայնք՝Արփունք
   ՀՀ–ի մի շարք համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են, ընտրում են համայնքի
 ղեկավարին եւ ձեւավորում ավագանին։
Գեղարքունիքի մարզի  երեք համայնքներում՝ Դարանակ՝ համայնքի ղեկավարի ընտրություն, Արփունք՝ ավագանի եւ ղեկավարի ընտրություն, Կութ՝ ավագանու ընտրություն է տեղի ունենում։