Համայնք՝Արփունք |
ղեկավարին եւ ձեւավորում ավագանին։
Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում՝ Դարանակ՝ համայնքի ղեկավարի ընտրություն, Արփունք՝ ավագանի եւ ղեկավարի ընտրություն, Կութ՝ ավագանու ընտրություն է տեղի ունենում։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն այս երեք համայնքներում դիտորդական առաքելություն է իրականցնում։ ՀԿ–ի դիտորդները տեղամասերում են եղել մինչեւ ընտրատեղամասերի բացվելը եւ հետեւելու են մինչեւ քվերկութան ավարտը։
Ըստ մեր դիտորդների հաղորդած տեղեկատվության երեք համայնքերում էլ գրանցվում է ընտրողների պասիվություն։ Պասիվությամբ առաջատարը Կութ համայնքն է՝ ժամը 12։00–ի դրությամբ ավագանու ընտրության մասնակցել է ընդհամենը 15 մարդ։
Իսկ Դարանակում գրանցվում է տարեցների ակտիվություն, մինչեւ ժամը 14։00–ն մասնակցած ընտրողներից մեծ թիվ են կազմում տարեցները, ինչպես հաղորդում է մեր դիտորդը․
«Դարանակում ակտիվորեն ընտրության են «գալիս» տատիկ–պապիկները, նրանց մի մասին գրեթե գրկած են բերում՝ պայմանավորված տեղաշարժվելու հետ խնդիրներով, իսկ քվեթերիկում նշում կատարելիս խնդիր ունեն տեսողության հետ եւ իրենց անպայման պիտի օգնեն, արդյուքնում այս պահի դրությամբ ընտրության մասնակցած անձանց 10%–ը քվեարկել է երկորդ անձի օգնությամբ»։
Համայնք՝ Դարանակ |
Մեր դիտորդը վստահեցրեց, որ բոլոր օգնած անձանց տվյալները հանձնաժողովի կողմից գրանցվել է գրանցամատյանում։
Իսկ 374 ընտրող ունեցող Արփունք համայնքում ժամը 12։00–ի դրությամբ ընտրատեղամաս է այցելել ընդհամները 100 բնակիչ։
Ոչ մրցակցային ընտրությունը բերում է բնակչության պասիվության, ինչի արդունքում մեր դիտորդներն արձանագրում են հանգիստ, առանց խաղտումների ընտրաընթացք։
Համայնք՝ Դարանակ |
Համայնք՝ Կութ |
Комментариев нет:
Отправить комментарий