
Ընդհանուր պասիվ ընտրության ֆոնին արտառոց միջադեպ է գրանցվել Դարանակ համայնքում։ Ինչպես փոխանցում է ՀԿ–ի դիտորդը ժամը 19։30–ի դրությամբ համայնքապետի թեքանածուի անկուսակցական Վահան Մարգարյանի վստահված անձը՝ Սոս Հովհաննիսյանը, համայնքից բացակայող անձի ստորագրութոuն է նկատել ընտրացուցակներում։ Ինչից հետո վեճի է բռնկվել ընտրատեղամասի նախագահի հետ եւ հայտատարել, որ ցանկանում է արձանագրություն կազմվի։
Վեճի արդյունքում ոստիկանությունը վստահված անձին ընտրատեղամասից դուրս է հրավիրել եւ արդեն քվեաթերթիկների հաշվարկին մասնակցել է Վահան Մարգարյանի մեկ այլ վստահված անձ։
Комментариев нет:
Отправить комментарий