2015թ-ի ապրիլի 1-2-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մարզային լրագրողներին երկօրյա աշխատանքային հանդիպման՝ քննարկելու «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը կարող են մասնակցել մասնագիտական փորձ ունեցող լրագրողներ, ովքեր հետաքրքրված են թափանցիկության, հաշվետվողականության, ապակենտրոնացման և սոցիալական ոլորտին առնչվող թեմաների լուսաբանմամբ:
Հանդիպումը նպատակ ունի կազմավորել մարզային լրագրողների ցանց, որի մասնակիցներն ակտիվորեն ներգրավված կլինեն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործունեության մեջ, այն է՝ մասնագիտական ուսուցում, քննարկումներ, մեդիա շրջայցեր, համատեղ լրագրողական նախագծեր։
Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով: Առաջնահերթությունը տրվելու է այն մարզային լրագրողներին, որոնք ունեն առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ և հրապարակված հեղինակային նյութեր։ Խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև 2015թ-ի մարտի 27-ը nsafaryan@mediainitiatives.am էլ. հասցեին ուղարկել համառոտ ինքնակենսագրական (CV), հրապարակված 3 նյութի հղում և նամակ-հիմնավորում՝ ծրագրի հետ համագործակցությունից ակնկալիքների մասին:
Հանդիպման վայրի մասին մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ։ Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին (Հեռ.՝ 010 583620, 055895700):
Комментариев нет:
Отправить комментарий