երի և «Մարդամեջի» ակտիվիստների համար
Ինֆոտների հիմնական նպատակը մեդիա գրագիտության և խոսքի ազատության խթանումն է։ Ինֆոտներ գործում են Վանաձորում,Արմավիրում, Մարտունիում, Գորիսում (Սյունիքի Ինֆոտուն), Իջևանում, Գյումրիում, Արարատում և Վայքում։
Ինֆոտները ծառայում են որպես տեղեկատվական կենտրոններ, ներգրավված համայնքային կյանքին։ Նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ՝ մեդիա գրագիտության դասընթացներից, քննադատական մտածողության հմտություններից մինչև ֆիլմերի ցուցադրություններ և «ֆլեշ մոբեր», որոնք բարձրացնում են հանրային իրազեկվածությունը տեղական խնդիրների մասին։ Ինֆոտները իրականացնում են նաև հանրային քննարկումներ տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, երիտասարդության, թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական քաղաքականության վերաբերյալ տեղական և համահայաստանյան մակարդակներում և աջակցում են երիտասարդների կողմից նորարարական համայնքային ծրագրերի իրականացմանը «Մարդամեջ» նորարարական ակումբ-միջոցառումների միջոցով։ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստները ստեղծում են մեդիա նյութեր՝ իրենց համայնքների խնդիրների վերաբերյալ, տարբեր կրիչներով (տեքստ, տեսարություն, լուսանկար), և համագործակցում են տեղական և համահայաստանյան մեդիաների հետ, ինչպես նաև ակտիվ դեր կատարում սոցիալական ցանցերում:
ԵՀՀ-ն հայտարարում է մրցույթ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստների համար, ինչպես նաև Հայաստանո քաղաքացիների, որոնք հետաքրքրված են ավելի խոր ծանոթանալ Ինֆոտների աշխատանքին և համագործակցել նրանց հետ:
Մրցույթը հայտարարվում է երկու անվանակարգերով.
Անվանակարգ 1. «Մեր համայնքի մեկ լուծելի խնդիր» լուսանկար, էսսե կամ տեսանյութ:
Լուսանկարը պիտի ունենա բացատրություն, թե ո՛րն է խնդիրը, և լուծման ձևի առաջարկ: Լուսանկարն ուղեկցող տեքստը չպիտի լինի ավելին քան 20 տողը: Բացատրությունը պիտի նշի, թե երբ է նկարահանված և որտեղ (շատ ճշգրիտ, գուգլ քարտեզի վրա նշումով և նշումը լուսանկարած ու նյութին կցված, գերադասելի է նաև հստակ հասցեով և աշխարհագրական տվյալներով): Լուսանկարը պիտի ունենա վերնագիր:
Լուսանկարի որակը պիտի հավասար լինի նվազագույնը 1800 պիկսելի:
Էսսեն պիտի լինի 3-7 էջ, սիլֆայեն, մեկ տողարանքով, 12 տառաչափով:

Տեսանյութը պիտի լինի 3-5րոպե տևողությամբ և ուղեկցվի բացատրական տեքստով լուսանկարի տեքստին նման:
Առանց լուծման առաջարկի նյութերը չեն դիտարկվի:
Անվանակարգ 2. «Մեր գործընկեր Ինֆոտան լավագույն գործն իմ կարծիքով». գրախոսական կամ գնահատման և վերլուծության էսսե
Հեղինակը պիտի ընտրի որևէ այլ Ինֆոտան կողմից (ոչ իր մարզից) առաջարկված նյութ (լուսանկար, էսսե, տեսանյութ), որը հրապարակված է այդ Ինֆոտան կայքում կամ սոցիալական մեդիայում, և 2-4 էջանոց գրախոսականում բացատրի, թե ինչու է ինքը համարում, որ սա իր գործընկեր Ինֆոտան ակտիվիստի լավագույն գործերից է:
Խրախուսվում է նյութի հեղինակների հետ կապի մեջ մտնելը, նրանց հարցուփորձ անելը գրախոսականը կազմելուց առաջ:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Առաջին տեղ՝ երկու մրցանակ երկու անվանակարգերի համար, ամեն մեկը՝ երկու հարյուր հազար դրամ:
Խրախուսական մրցանակներ՝ ըստ հանձնաժողովի որոշման, դրամական կամ նյութական:
ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մասնակցելու համար անհրաժեշտ է ստեղծել նյութը նշված թեմաներով և կրիչներով, ուղարկել ձեր մոտակա Ինֆոտան համակարգողին, որը կփոխանցի ԵՀՀ հանձնաժողովին:
Հեղինակների անունը, ազգանունը, կարճ կենսագրությունը (5 տողից ոչ ավելի), էլեկտրոնային հասցեն ու բջջային հեռախոսահամարը պիտի կցվեն մրցանակի ներկայացված նյութին:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ նյութ՝ մեկ անվանակարգի համար: Մեկ մասնակից կարող է երկու նյութ ներկայացնել, բայց երկու տարբեր անվանակարգերի համար։ Մեկ մասնակից չի կարող ներկայացնել երկուսից ավելի նյութ:
Ինֆոտան աշխատակիցները նույնպես կարող են մասնակցել մրցույթին:
Մրցույթը բաց է բոլոր տարիքների համար:
Նյութեր կարելի է ուղարկել մինչև ս.թ. դեկպտեմբերի 20-ը մարզային Ինֆոտների միջոցով։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն Նոր տարուց հետո՝ մինչև ապրիլ ամիս:
Մրցականաբաշխության արարողությունը կազդարարվի լրացուցիչ:
Ընտրական հանձնաժողովը կազմված է ԵՀՀ աշխատակիցներից և հրավիրյալ անձերից:
Բոլոր նյութերը կտեղադրվեն ԵՀՀ և Ինֆոտների կայքերում և ֆեյսբուքյան էջերում:
Նյութը պիտի ուղարկվի համապատասխան մարզի Ինֆոտան համակարգողին ստորև նշված կոնտակտներով։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՆՖՈՏՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
Ուշադրություն. Կոտայքի մարզի հետաքրքրված անձինք պիտի կապվեն «Մարտունի Ինֆոտան» հետ, իսկ Արագածոտնի մարզի՝ «Արմավիր Ինֆոտան» հետ:
Հարցերի և պարզաբանումների համար դիմել ԵՀՀ աշխատակից Ջուլյա Սահակյանին jsahakyan@epfound.am էլ. հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարով. 095-25-15-38
Комментариев нет:
Отправить комментарий