երի և «Մարդամեջի» ակտիվիստների համար
Ինֆոտների հիմնական նպատակը մեդիա գրագիտության և խոսքի ազատության խթանումն է։ Ինֆոտներ գործում են Վանաձորում,Արմավիրում, Մարտունիում, Գորիսում (Սյունիքի Ինֆոտուն), Իջևանում, Գյումրիում, Արարատում և Վայքում։
Ինֆոտները ծառայում են որպես տեղեկատվական կենտրոններ, ներգրավված համայնքային կյանքին։ Նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ՝ մեդիա գրագիտության դասընթացներից, քննադատական մտածողության հմտություններից մինչև ֆիլմերի ցուցադրություններ և «ֆլեշ մոբեր», որոնք բարձրացնում են հանրային իրազեկվածությունը տեղական խնդիրների մասին։ Ինֆոտները իրականացնում են նաև հանրային քննարկումներ տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, երիտասարդության, թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական քաղաքականության վերաբերյալ տեղական և համահայաստանյան մակարդակներում և աջակցում են երիտասարդների կողմից նորարարական համայնքային ծրագրերի իրականացմանը «Մարդամեջ» նորարարական ակումբ-միջոցառումների միջոցով։ Ինֆոտների և «Մարդամեջի» ակտիվիստները ստեղծում են մեդիա նյութեր՝ իրենց համայնքների խնդիրների վերաբերյալ, տարբեր կրիչներով (տեքստ, տեսարություն, լուսանկար), և համագործակցում են տեղական և համահայաստանյան մեդիաների հետ, ինչպես նաև ակտիվ դեր կատարում սոցիալական ցանցերում:
