10.11.2016

Հարենց բանաստեղծը, մանկավարժը կամ ուղղակի վաստակավոր արծվանիստցին

1925 թ–ին դեկտեմբերի 25–ին Ալուչալու (այժմ Արծվանիստ) գյուղում ծնվեց Արտուշ Հարությունյանը՝ Հարենցը, բանաստեղծ, մանակավարժ, լրագրող։
Հարենցը մեծացել է քարտաշի  բազմանդամ ընտանիքում, հետագայում սեփական ընտանքը ստեղծելով՝ կրթել, դաստիրարակել է իր յոթ զավակներին։
Հարենցի երեխաները իրենց հոր մասին պատմելիս նշում են, որ ուշադիր ու սիրող հայր է եղել, ոչինչ չի խնայել ընտանիքի համար։

1977-1986թթ–ն եղել է գյուղխորհուրդի կոմիտեի նախագահ, այնուհետև մինչև կյանքի վերջ աշխատել է հայրենի գյուղի դպրոցում՝ որպես հայոց լեզվի ուսուցիչ։

Հարենցն արծվանիստցու անթաքույց հպարտություն է, գյուղում բոլորը ճանաչում են, ասում են, որ նա այն մարդն է, որ գյուղի թուրքական անունը փոխեց Արծվանիստի։ 

«Ալուչալուն զայրույթ էր առաջացնում, թե իր, թե համագյուղացիների մոտ, որոշվեց անվանափոխել, մի քանի տարբեր կար, բայց Հարենցը ընտրեց Արծվանիստը, ասաց այս անունը ավելի է համապատասխանում գյուղին, քանի որ  ժամանակ առ ժամանակ երկնքում արծիվներ են երևում»,– պատմում են համագյուղացիները։ 

Հարենցին հիշում են, ոչ միայն գյուղում ունեցած իր մեծ վաստակի համար, այլ նաև իր ստեղծագործությունների համար։

«Հեքիաթային պատմվացքներ էր գրում։ Հարենցը բազմաժանր ստեղծագործող էր՝ գրում էր առարկներ, բանաստեղծություններ նվիրված հայրենիքին, սիրուն, ընտանիքին ու մանակավարժ կոչմանը», – զրույցի ժամանակ նշում են գործընկեր ուսուցիչները։


1991 թ. «Լույս» հրատարակչությունում պատրաստվում էին տպագրել  Հարենցի բանաստեղծություների առաջին ժողովածում, բայց ցավոք 1991թ. օգոստոսին հանկարծամահ է լինում ու ամեն ինչ մղվում է հետին պլան և այդպես էլ լույս չի տեսնում:

Բայց իր աշխատանքերը պահպանելու, տարածելու ու արծվանիստցիների նոր սերունդին փոխանցելու համար դպրոցական հավաքույթների ժամանակ հնչումեն իր ստեղծագործությունները, սոցիալական ցանցերում ստեղծվել են խմբեր, որտեղ տեղադրում են գրվածքները։

Դպրոցին ու մանկավարժական գիտության մատուցած ծառայություների համան Արտուշ Հարությունյանը պարգևատրվել է Խ.Աբովյանի անվան մեդալով և ստացել բազմաթիվ պատվոգրեր։


Հերենցի ստեղծագործությունները

Հեղինակ՝ Կարեն Մարգարյան

Комментариев нет:

Отправить комментарий