Nuneh Sarkissian Chief of Party of Media for Informed Civic Engagement |
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» հնգամյա ծրագրի նպատակն է քաղաքացիներին հասանելի դարձնել անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները, որոնք կպատմեն հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին։ Աջակցելով որակյալ լրագրությանը և մեդիագրագիտության տարածմանը՝ ծրագիրը ձգտելու է ձևավորել հանրային վերահսկողության պահանջարկ՝ ստեղծելով քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագրի դիտակետում կառավարման թափանցիկության, հաշվետվողականության, ապակենտրոնացման և սոցիալական ոլորտի քաղաքականության բարեփոխումներն են։
Առաջիկա տարիների ընթացքում «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը կհամագործակցի հանրապետությունում գործող թիրախային լրատվամիջոցների հետ։ Դասընթացները լրագրողներին կծանոթացնեն փաստերի և աղբյուրների ստուգման ժամանակակից գործիքներին, նյութերի մատուցման նորարարական մոտեցումներին, ինչպիսին, օրինակ, տվյալների լրագրությունն ու վիզուալացումն են, կօգնեն որակյալ լրագրողական հետաքննություններ իրականացնել, հմտանալ մուլտիմեդիա պատմությունների պատրաստման մեջ։ Այնուհետև լրատվամիջոցներին կտրամադրվեն դրամաշնորհներ՝ բարեփոխումների մասին որակյալ մեդիաարտադրանք ստեղծելու և տարածելու համար։
USAID Armenia staff and project Chief of Party at project launch event |
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը կխթանի պրոֆեսիոնալ և էթիկական լրագրությունը Media.am վերլուծական կայքի, «Լրադադար» մեդիաքննադատության ակումբի և «Էթիկայի դիտորդ մարմնի» միջոցով։ Ամենամյա մասնագիտական մրցույթները կնպաստեն լրագրողական աշխատանքի, բարեփոխումների լուսաբանման որակի և խորության գնահատմանը։ Մարզերում գործող քաղաքացիական մուլտիմեդիա կենտրոնների՝ Ինֆոտների, ինչպես նաև հանրային իրազեկման այլ գործիքների միջոցով քաղաքացիները կդառնան գիտակից մեդիա սպառողներ և որակյալ մեդիայի պահանջարկ ձևավորողներ։
Ակնկալվում է, որ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում ստեղծված անկախ և վստահելի մեդիաբովանդակության միջոցով քաղաքացիներն առավել տեղեկացված մասնակցություն ու ազդեցություն կունենան բարեփոխումների ընթացքի վրա։
Նյութի աղբյուրը՝Media for Informed Civic Engagement Project Launched in Armenia
Նշենք, որ այս ծրագրի շրջանաներում Ինֆոտների համար հայտարարված դրամաշնորհների միջոցով «Մարտունի ԻնֆոՏունը» կշարունակի նպաստել տարածաշրջանում սոցիալական նորարարությունների զարգացմանը։
Комментариев нет:
Отправить комментарий