Ինչպես արդեն հայտնել ենք Գեղհովիտ եւ Ծովասար համայնքում այսօր նույնպես ընտրում էին համայնքի ղեկավարին։ Ժամը 20։00–ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը եւ սկսվել քվեաթեթրիկների հաշվարկը։
Ըստ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի դիտորդների հայտնած տվյալների Ծովասարի միակ տեղամասում 2000 ընտրողից ընտրության մասնակցել է 702–ը։Շուրջ 4500 ընտրող ունեցող Գեղհովիտ համայնքի 24/01 ընտատեղմասում գրանցվել է 840, 24/02–ում` 900, 24/03–ում՝ 734 եւ 24/04–ում` 142 ընտրություն կատարած անձ։
Մեր դիտորդները դեռ ներսում են եւ հետեւում քվեաթերթիկների հաշվարկին։ Շուտով կներկայացնենք նաեւ վերջնական արդյունքները։
Комментариев нет:
Отправить комментарий