18.05.2015

Լարախաղաց լինելն էլ է արվեստ

Լարախաղաց լինելն էլ է արվեստ՝ ոմանց համար դա դառնում է արհեստ և դա է պատճառը, որ շատ վեր ցատկելիս արեստավարժության պակասը լուրջ վնասներ է պատճառում, ծանր հարվածից հնարավոր է գիտակցությունը  կամ հիշողությունը կորցնել:

Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն:
Գործող համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը այնպես է վայր ընկել գետնին, որ լրիվ հիշողությունը կորցրել է:
Ցավալի է, որ վարորդ աշխատելով իրեն թույլ է տալիս մանկավարժին այնպիսի անկարողության դաշտն ուղարկել , որ armtimes.com –ին տրված հարցազրույցում ՝ մեջբերում եմ՝ « Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր մրցակիցների կարողությունները, գործող գյուղապետը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ իրենք կարողություն չունեն: Որովհետեւ իրենք այս համայնքի համար ոչ մի բան չեն արել: Իսկ համայնքը ինձ ճանաչում է, իմ արած գործերը գնահատում»: Դիտարկմանը. թե մանկավարժությունն էլ ինչ-որ բան անել է, Գեղհովիտի գյուղապետը պատասխանեց. «Դե մանկավարժ ա, թող էթա իրա էրեխեքին դաս տա (նկատի ունի Է.Ասլանյանին-Գ.Ա.): Մեր դպրոցի տնօրենը հաջորդ տարի թոշակի է անցնում: Թող գնա դպրոցի տնօրեն աշխատի: Մանկավարժն ի՞նչ գործ ունի գյուղապետության հետ» նման զավեշտալի պատասխան է տալիս:
Ցանկանում եմ վերջինիս հիշեցնել քաղաքական երկու իրավիճակ․

1. 2010 թվականին Սևանա լիճ թափվող Արգիճի գետի «Գայլաձոր» վտակը բիզնեսի համար ցանկանում էին տեղափոխել Վայոց Ձորի մարզ՝ ՀԷԿ կառուցելու համար:
Շուրջ 6500 հա հողատարածքներ մնալու էին անջրդի և առավել 6 տուժող համայնքներից մեկն էլ Գեղհովիտ համայնքն էր:
Մի քանի անգամ տեղի է ունեցել հանրային քննարկումներ, հեռուստաեթերներ՝ինչևից է: Պարոն պողոսյանը այդ ողջ ընթացքում անհայտացավ, չմասնակցեց ոչ մի հասարակական ընդվզման, չկանգնեց իր համայնքի բնակչության կողքին: Շատ հասարակական, բնապահպանակական , քաղաքացիական ակտիվիստներ իրենց ձայնը բարձրացրեցին ու պայքարելով հասան արդյունքի՝Արգիճի գետի վտակը հոսում է Սևանա լիճ: Միակ քաղաքական ուժը, որը քաղաքական գնահատական տվեց և ժողովրդի հետ պայքարեց անօրինականության դեմ ՀՅ Դաշնակցության Մարտունու «Տալվորիկ» կոմիտեն էր:
Ես որպես կոմիտեի ներկայացուցիչ և Լիճք համայնքի բնակիչ համեստորեն կարող եմ ասել, որ բոլոր առումներով կանգնել եմ ժողովրդի կողքին:

Հարց. պարոն Պողոսյան որտե՞ղ էիք, բիզնե՞ս էիք անում, թե՞ քեֆ..․

2. Արցախյան ազատամարտի տարիներին Էդվարդ Ասլանյանը հիմնադրելով «Սողոմոն Թեհլերյան» ջոկատը մասնակցել է շատ օրհասական մարտերի,:
Հիշեցում- պարոն Պողոսյան Էդվարդ Ասլանյանը ոչ միայն Գեղհովիտ համայնքի համար է շատ բան արել իր պայքարով , այլ սահմաններ պաշտպանության և Ազատ ու Անկախ Արցախի կերտման համար:
Հարց․ որտե՞ղ էիք պարոն Պողոսյան, թե Ձե՞զ էլ են պատերազմական գործողություններին չմասնակցելու, գոյապայքարից ոչ մի նպաստ չբերելու համար շքանշաններ տվել կամ պատմություն աղավաղել:

2012 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ, որ կուսակցությանն եք սատարել ՀՀԿ լինելով, քանի կուսակցության դրոշի տակ եք պարել:

Մաթեմատիկան խոսում է թվերով, «շինարար» լինելով կհասկանաք, որ ընտրությունների արդյունքները թվերի լեզվով արդեն պահպանվել են և չնչին տրամաբանություն ունեցողը ուսումնասիրելով այդ թվերը կհասկանա ով եք դուք, առավել ևս չեմ հասնում ձեր մակարդակին և չեմ բարձրաձայնում ինչպե էիք պարծենում ՀՀԿ-ի պարտության համար և ինչեր էիք ասում այդ կուսակցության հասցեին:
Եթե Ձեր հիշողությունը վերականգնեք՝ կհիշեք, երբ, որտեղ և քանի մարդու ներկայությամբ:

Ճիշտ կլինի գնաք , որ հայրենիքը չի սահմանափակվում բազալտե քարեր մշակելով , պատվիրատուներին խաբելով՝ այս ոլորտում էլ ենք հանդիպել Լիճքի եկեղեցու շինարարության ժամանակ:

Մանկավարժ կոչումը վեհ գաղափար է, եթե տառաճանաչ եք դարձել մանկավարժների դառը քրտինքի արդյունքում, մի հեգնեք այդ կոչմանանը՝դուք ոչ այդ արժեքն եք, ոչ էլ դրա իրավունքը ունեք:
Հարցազրույց տալիս էլ մի քիչ գրական խոսեք՝ Ձեր որակները արդեն սկսվում են «կիրթ վարվելաձևից»:

Հ․Գ․

Հիշեք լարախաղաց լինելն էլ է արվեստ, մի վերածեք արհեստի ու հաստիքի՝ դրանով անպատվում եք նաև Ավանդական ծիսակարգերը:

Առանց գաղափար ով ես մարդ՝ մարդու,
 Ինչով կարող ես կարծիքդ պնդել, 
Փորձրի կտեսնես՝ կգնաս հեռու, 
Երբ քո քթի տակ՝  քո փոսն ես փորել:

ՀՅԴ Մարտունու «Տալվորիկ» կոմիտեի անդամ
Համլետ Հակոբյան

Комментариев нет:

Отправить комментарий