18.05.2015

Ծովասարեցի աղջնակի անհատական ցուցահանդեսը Մարտունու պատկերասրահում

Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18–ը, Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում նշվեց երիտասարդ ստեղծագործող, Ծովասար գյուղի բնակիչ Հրանուշ Սիրականյանի գոբելեն աշխատանքների ցուցահանդեսի բացումով։
Բացման խոսքում պատկերասրահի աշխատակից Լյուդմիլա Գրիգորյանը հիշեց, որ ընդհամենը մի քանի ամիս առաջ Հրանուշը եկել էր  պատկերասրահ եւ պատմել իր մասին, ցույց տվել մի քանի աշխատանք․
«Մեր տնօրենը՝ Անահիտ Գեւորգյանը, ոգեւորեց Հրանուշին եւ ասաց, որ ավելիացնի աշխատանքերի քանակը, ապա պատկերասրահում կկազմակերպեն իր աշխատանքերի ցուցահանդեսը»։

Հրանուշը ընդհամենը 20 տարեկան է եւ գոբելենի թելն ու ասեղը ձեռքն է առել ընդհամենը 4 տարի առաջ, իսկ այսօր տարբեր տարիքի մարտունեցիներին ներկայացրեց շուրջ 20 իր ստեղծագործությունները։
«Պատկերում եմ հիմնականում բնության տեսարաններ, կենդանիներ, նրանց գույները ավելի վառ եմ տեսնում» , – բացման իր խոսքում ասաց Հրանուշը։
Հրանուշը նաեւ ուլունքագործությամբ է զբաղվում, չնայած ցուցահանդեսին ներկայացված է ընդհամենը մեկ ուլունքագործ աշխատանք, բայց աչքի էր ընկնում իր հետաքրքիր գունային խաղով, շատերն էին մոտենում, որպեսզի հասկանային արդյոք ֆոտոնկար է, թե ոչ։
Չնայած այս տարիքին արդեն անհատական ցուցադրությամբ հանդես եկող Հրանուշը չէր զլանում լսել եւ ընդունել գեղանկարիչ Սպարտակ  Հայրապետյանի նկատառումները, ինչպես իր խոսքում ասած վարպետը․
«Տաղանդավոր է, առաջին իսկ հայացքից երեւում է, բայց ձեռքը դեռ պետք է հղկել, որ աշխատանքներում պատկերն իր բոլոր խորություններով երեւա»։

Մուտքը ազատ է ․․․









  

Комментариев нет:

Отправить комментарий