Իմ Փոքրիկը գրում է․ Հունիսի 1. «Իմ փոքրիկ»-ի ու «Շենգավիթ» ԲԿ-ի` կարեւոր ուղերձով նախաձեռնությունը
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ժամը 13:00, «Իմ Փոքրիկ» կայքն ու «Շենգավիթ» Բժշկական կենտրոնը հանդես կգան կարեւորագույն ուղերձ պարունակող նախաձեռնությամբ՝ «Փոքրիկիդ համար գնումներով օգնիր փոքրիկի խնամող հաշմանդամություն ունեցող անձանց»:
«Շենգավիթ»-ն ու «Իմ Փոքրիկ»-ը համատեղ նվերներ կմատուցեն հունիսի 1-ին բուժկենտրոնում գտնվող մայրացած ու մայրանալու սպասող կանանց՝ մանկական նորածնային հագուստի փաթեթներ, որն արտադրել է Գեղարքունիքի մարզի «Իղձ» սոցիալական ձեռնարկությունը:
Մարտունու՝ հագուստի արտադրությամբ և գունավոր տպագրությամբ զբաղվող «ԻՂՁ» ձեռնարկության արտադրամասում աշխատում է հաշմանդամություն ունեցող 10 անձ: Նրանց աշխատանքի իրավունքը կախված է յուրաքանչյուրիս գնումներից:
***
«Իղձ» ձեռնարկությունը հիմնվել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի կողմից`«Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով (LIFE)» ծրագրի շրջանակներում: Վերջինս իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Վերոնշյալ ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար աշխատանքային հնարավորությունների խթանմանը: Ծրագրի շրջանակներում, ի թիվ այլ աշխատանքների, դրամաշնորհներ են տրամադրվել 17 սոցիալական ձեռնարկությունների հիմնման կամ դրանց աշխատանքների խթանման համար: Դրանցում մինչ օրս ներգրավվել են հաշմանդամություն ունեցող շուրջ 150 անձ: Դրամաշնորհներ ստացողների ցանկում կան տեղական ինքնակառավարման մարմիններ, բիզնես կառույցներ և ՀԿ-ներ:
Հեռախոսահամարներն են՝
094. 211 396, 077. 707 087
Комментариев нет:
Отправить комментарий