Ֆեյսբուքյան օգտատեր, Վարդենիկ համայնքի բնակիչ Արտուշ Խաչատրյանը իր էջում գրել է․Երեխաների պաշտպանության միջազգային օրը Վարդենիկում նշեցինք մեծ շուքով , սկզբում ասֆալտի վրա նկարչության մրցույթ անցկացվեց, որի ժամանակ բոլոր լավագույն նկարների հեղինակները , ժյուրիի կողմից որոշվեցին և արժանացան գեղեցիկ մրցանակների:
Մնացած բոլոր մասնակիցներին ովքեր մրցանակների չարժանացան «Համայնքի Զարկերակը» հրավիրեց հաջորդ օրը Վարդենիկ կինոթատրոն մուլտֆիլմ դիտելու : Մրցանակաբաշխությունից հետո Վարդենիկի պարի դպրոցի սաները գեղեցիկ համերգով շնորհավորեցին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ բոլոր փոքրիկներին իրենց հիանալի պարային համարներով, իսկ ամենավերջում բոլոր երեխաները միացան, պարեցին և ուրախացան նշելով իրենց տոնը : Այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպել էր Վարդենիկի «Համայնքի Զարկերակ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը՝ Արտուշ Խաչատրյանի նախաձեռնությամբ։
Ամբողջ ֆոտոշարքը՝ https://www.facebook.com/artush.khachatryan.5/media_set?set=a.817671168339802.1073741855.100002907805024&type=1&pnref=story
Комментариев нет:
Отправить комментарий