17.05.2015

ՀՅԴ Մարտունու «Տալվորիկ» կոմիտեն արձագանքում է օրերս մամուլում հրապարակված «Գյուղապետության արվեստը» հոդվածին

Կոչ ենք անում գործող գյուղապետ՝ Գեղհովիտ համայնքի ղեկավարի թեկնածու Վարդան Պողոսյանին հարցազրույցներ տալիս կորեկտության սահմանները չանցնի՝ իր որակումներից մի մեջբերում armtimes.com -ին մայիսի 13 ին տրված հարցազրույցից։ «Դիտարկմանը. թե մանկավարժությունն էլ ինչ-որ բան անել է, Գեղհովիտի գյուղապետը պատասխանեց. «Դե մանկավարժ ա, թող էթա իրա էրեխեքին դաս տա (նկատի ունի Է.Ասլանյանին-Գ.Ա.): Մեր դպրոցի տնօրենը հաջորդ տարի թոշակի է անցնում: Թող գնա դպրոցի տնօրեն աշխատի: Մանկավարժն ի՞նչ գործ ունի գյուղապետության հետ»:
Նախ հարգելի պարոն Պողոսյան ՝շինարար-վարորդը՝ կրկին մեջբերում «Գեղհովիտը 2007 թվականից ղեկավարում է Վարդան Պողոսյանը:Նա առաջադրվել է երրորդ անգամ, որովհետեւ, ինչպես ինքը ձեւակերպեց, ծրագրեր ունի, կիսատ թողած ծրագրեր, որոնք ուզում է ավարտել: Գյուղապետը մասնագիտությամբ ճարտարապետ-շինարար է: Ութ տարի վարորդ է աշխատել ծննդավայրի պետական տնտեսությունում, այնուհետեւ 11 տարի եղել է «Գեղհովիտի կաթնային տնտնեսություն» ԲԲԸ գործադիր տնօրենը»։ Ինչ գործ ունի այս դեպքում գյուղապետության հետ սա առաջին:

Ձեր հիշողությունը թարմացնելու համար ասենք, որ Էդվարդ Ասլանյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին. նույն հոդվածից կրկին մեջբերում՝ 52-ամյա Էդվարդ Ասլանյանը 90-ականների սկզբին ընդամենը մի քանի ամիս եղել է գյուղսովետի նախագահ եւ հրաժարական է տվել: Նա իր մասին պատմեց հետեւյալը. հին դաշնակցական է, հայոց լեզվի եւ հայ գրականության ուսուցիչ, արցախյան պատերազմի տարիներին հիմնադրել է «Սողոմոն Թեհլերյան» ջոկատը, հետագայում աշխատել է Մարտունիի զորամասում, եղել առանձին ստորաբաժանման հրամանատար: Գյուղսովետի նախագահի պաշտոնից հրաժարվել է, իր խոսքով, այն ժամանակ կառավարման համակարգում տիրող անարխիայի պատճառով: Դուք, չգիտենք ինչով էիք զբաղված:
Ապա Արգիճի գետի Գայլաձոր վտակի ապամոնտաժման ժամանակ, երբ, Վ. Գետաշենի,Մադինայի, Վաղաշեն համայնքների ղեկավարները, ՀՅԴ «Տալվորիկ» կոմիտեն, հասարակական շարժումները, պայքարում էին, որ Ձեր համայնքն էլ չզրկվեր ոռոգման ջրից, ինչ էիք անում դուք:
Պատասխան․ Արցախյան ազատամարտի տարիներին Ձեր վարած քաղաքականության նման ոչ միայն համայնքի կողքին չէիք , այլ նորից չգիտենք ինչով էիք զբաղված: Այնինչ Էդվարդ Ասլանյանը պայքարի առաջին շարքերում էր:
Խորհուրդ ենք տալիս Ընկեր Ասլանյանին մի թելադրության տեքստ տա պարոն Պողոսյանին, հետո ստուգի, որքան սխալ է արել նա թելադրության տեքստում:
Եվ վերջին հարցը պարոն Պողոսյանին՝ քանի կուսակցության եք ծառայել ԱԺ վերջին ընտրության ժամանակ, անգամ Ձեր կուսակցական ընկերները դա լավ գիտեն և ի տարբերություն Ձեզ՝ առնետավազքը Էդվարդ Ասլանյանի չսիրած քաղաքական եղանակն է և ինքը բազալտի քարերի մշակման արտադրամաս չունի :
ՀՅԴ Մարտունու «Տալվորիկ» կոմիտե

Комментариев нет:

Отправить комментарий