Հունիսի 7-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն : Համայնքի ղեկավարի թեկնածու է ինքնառաջադրվել ՀՅԴ մարզային կոմիտեի անդամ Էդվարդ Ասլանյանը : ՀՅԴ Մարտունու «Տալվորիկ» կոմիտեն , պաշտպանում է Էդվարդ Ասլանյանի թեկնածությունը :
Օրենքով սահմանված կարգով իրականացվելու է քարոզչություն ՝ տրամադրվելով համապատասխան տեղեկատվություն նախընտրական ծրագրերի և ընկերոջ կատարած գործունեության մասին:
Համակարգային փոփոխությունների սկիզբը պետք է դրվի Տեղական ինքնակառավարման ընտրություններով: Քաղաքական պատասխանատվության գիտակցումը այս համակարգում ՝Մարտունիում իսպառ բացակայում է:Մենք մասնակցում ենք այս ընտրությանը քաղաքական գիտակցական մակարդակներով:
ՀՅԴ Մարտունու «Տալվորիկ» կոմիտեն համախորհուրդ և հավասարաչափ կրելու է այդ պատասխանատվությունը՝ իրական և զարգացման դինամիկա Գեղհովիտ համայնքում ապահովելու համար:
Ընտրարշավը կազմակերպվելու է քաղաքակրթության բոլոր նորմերին համապատասխան, քննադատությունները լինելու են առողջ և հավասարակշռված՝արածները ընդունելով, չարածները հիմնավորելով ու մատնանշելով :Կոչ ենք անում բոլոր թեկնածուներին պահպանել քարոզչական մեթոդների կիրառման քաղաքակիրթ ձևաչափը ՝հակառակ դեպքում Կոմիտեն կտա համապատասխան գնահատական՝ օրենքով սահմանված հրապարակայնություն ապահովվող մեթոդներով՝օրենքի տառն պահպանելով:
ՀՅԴ Մարտունու «Տալվորիկ» կոմիտե
Комментариев нет:
Отправить комментарий