20.11.2017

Մարտունիում երիտասարդների ուժերով տեղադրվելու են տեղեկատվական վահանակներ և ցուցանակներ


Նոյեմբերի 17–ին տեղի ունեցավ «Մարտունի երիտասարդական բանկի»  կողմից հայտարարված համայնքային զարգացմանն ուղղված դրամաշնորհների հանձնման արարողությունը։
Մարտունի երիտասարդական բանկը շուրջ 20 ներկայացված հայտերից որոշել է ֆինանասվորել 2–ը` «Տեղեկատվական վահանակ» և «Խոսող ցուցանակ» անուներով, որոնք ամբողջությամբ համապատասխանում էին ծրագրային գաղափարին։


Մարտունի երիտասարդական բանկի կոմիտեի անդամ Սերգեյ Հայրապետյանը պատմում է․

«Հուլիս ամսին հայտարարեցինք հայտերի ընդունումը, որից հետո կատարեցինք նախնական ընտրություն ու հարցազրույցները հայտատուների հետ», – հարցազրույցներից հետո կոմիտեի անդամները գնահատել են ծրագրերը ըստ չափորոշիչների, – « գնահատում ենք գաղափարի որակը, որքանով է խնդրի լուծման օրիգինալ տարբերակ ընտրվել, քանի որ ծրագիրը երիտասարդների միջոցով պետք է իրականացվի իրենց ներգրավածության աստիճանը, ներկայացված բյուձեի իրատեսականությունը, կարիքը նման ծրագիր այդ համայնքում անելու և այս տարի ավելացրեցինք ևս մեկ գործակից՝ ՏԻՄ–բնակիչ համագործակցություն, ՏԻՄ–ի դերը ծրագիր իրականացնելիս»։


Կոմիտեի կողմից նախնական հավանության էին արժանացել մոտ 5 ծրագիր, որոնց վերջնական հաստատումը դոնոր կազմակերպության կողմից է կատարվել։

«Հոկտեմբերին Հայաստանում գործող բոլոր 9–ը Երիտասարդական բանկերով  հավաքվեցինք Երևանում, որտեղ ներկայացրեցինք մեզ հայտ ներկայացրած  ծրագրերը և մեր ընտրությունը, որից հետո քննարկեցինք, ինչպես փոխել և ուժեղացնել ու վերջնական ընտրություն կատարել» – իր խոսքում նշում է կոմիտեի մեկ այլ անդամ Սուրեն Ղազարյանը։

Արդյուքնում որոշվել է ֆինասավորման արժանացնել 2 գաղափար և 90.000 դրամ բյուջեի փոխարեն մեծացնել դրամաշնորհի չափը՝ ըստ անհրաժեշտ կարիքի։



Ահա ամսի 17–ին Մարտունու համայնքապետրանում տեղի ունեցավ դրամաշնորհների հանձնման արարողությունը։ Մարտունի երիտասարդական բանկի համակարգող Լիանա Հովհաննիսյանի խոսքերով պատահական չի ընտրվել միջոցառման անցկացման վայրը։

«Քանի որ  երկու ծրագիրն էլ իրականացվելու է Մարտունի քաղաքում և  իր որոշակի ներդումը ունենալու է նաև ՏԻՄ-ը, որոշվեց  արարողությունն անցկացնել համայնքապետարնում և ընտրված ծրագրերը ներկայացնել ՏԻՄ–ին, բնակիչներին»։


«Տեղեկատվական վահանակ» ծրագրի հեղինակ Թագուհի Կարապետյանը դրամաշնորհը ստանալիս իր խոսքում ասաց, որ գաղափարով մի քանի խնդիր է ցանկացել լուծել․

«Քաղաքում հայտարարությունը տարածելու համար կա միայն 1-2 վահանակ, որոնք էլ կենտրոնական փողոցներում են և ոչ բոլոր բնակիչներին է հասանելի։ Տեղեկատվական վահանակները քաղաքի բոլոր թաղամասերում տեղադրելով կնպաստեն տեղեկատվության ազատ տարածմանը», – նշում է Թագուհին և ավելացնում, – «վահանակներ կունենան նաև հստակ գործածություն, վրան փակցնելու ենք ավագնու նիստերի օրակարգը, որոշումները, բայց գաղափարի մեխը համարում ենք, կոմունալ ծառայության ժամանակացույցի հասնաելությունը, այսինքն վահանակների վրա, ըստ թաղամասերի, փակցվելու է, թե որ փողոցում ինչ հաճախականությամբ և որ ժամերին է աղբատար մեքենան հերթապահություն իրականացնելու, լինելու է նաև թեժ գիծ, եթե այդ օրը աղբատարը չգա, բնակիչն ահազանգելու հնարավորություն ունենա»։


Իսկ ահա «Խոսող ցուցանակներ» ծրագրի հեղինակներից Դավիթ Բաղդասարյանը  պատմում է, որ գաղափարը կենցաղային իրավիճակից է ծնվել։ Երբ ոչ տեղացիները որևէ հասցե, տուն են փորձել ճշտել դժվարացել են օգնել, որովհետև շատ դեպքերում փողոցների անունները չգիտեն, փողոցը, թաղամասը ճանաչում են, ինչ–որ ազգի, «հայտնի» մարդու անունով։

«Չնայած, որ քաղաքի հիմնական փողոցներում ցուցանակներ կան տեղադրված, բայց մեզանից շատ քչերն են ուշադրություն դարձնում, օրինակ՝ քայլում են Արցախի փողոցով, ոչ  թե էս ինչ մարդու տան մոտով, ահա «Խոսող ցուցանակներ»–ով փորձելու ենք փողոցների անունենրը ակնահաճո դարձնել, որ բնակիչների ուշադրությունը գրավի ու իմանան, որ այդ փողոցը կոչվում է Պռոշյան, Թումանյան, Կոմիտաս կամ էլ Գր․ Նարեկացի», –  ասում է Դավիթը և շարունակում, – «ցուցանակների վրա բացի անունը գրելուց լինելու է նաև այդ անվանի անձի նկարը և իրենից ցիտատ, միտք, ցուցանակները իսկապես խոսող են լինելու»։

Մարտունի երիտասարդական բանկը գաղափարներն իրականցնելու համար «Տեղեկատվական վահանակներ» ծրագրի համար տրամադրել է  112500 դր , որով պետք է պատրասվի  5 վահանակ։ Իսկ «Խոսող ցուցանակների» բյուջեն շուրջ 109600 դր, որով մոտ 25 փողոցում կտեղադրվեն ցուցանակները։ Պետք է նշել, որ ծրագրերի բյուջեով աշխատավարձեր նախատեսված չէ,  կատարվում են կամավոր հիմունքով և գումարը ուղղվում է միայն անհրաժեշտ նյութեր, պարագաներ գնելուն։



Ծրագերի իրականցման գործընթացում իր աջակցություն է ցուցաբերելու նաև ՏԻՄ–ը՝ բոլոր վանակների և ցուցանակների տեղադրման աշխատանքը կատարելով։


***

«Մարտունի երիտասարդական բանկի» կողմից իրականացվող Համայնքային զարգացմանը ուղղված դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է «Հանրային Մաասնակցություն Տեղական ինքնակառվարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում՝ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:


Комментариев нет:

Отправить комментарий