Նոյեմբերի 5–ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու մի շարք համայնքներում՝ միավորված բնակավայրերում համայնքի ղեկավար և ավագանի են ընտրելու։
Գեղարքունիքի մարզում համայնքների միավորման 2017 գործընթացի արդյուքնում կձևավորվեն 4 խոշորացված համայնքներ։
Գեղարքունիքի մարզում համայնքների միավորման 2017 գործընթացի արդյուքնում կձևավորվեն 4 խոշորացված համայնքներ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն Գեղարքունիքում 4 խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են 17 թեկնածու, որոնցից 2 հետ են վերձրել իրենց փաստաթղթերը։ 4–ը առաջադրվել են ՀՀԿ–ի կողմից, 1–ը ԲՀԿ–ի, իսկ մնացյալ 12 ինքնառաջադրված են։
Ճամբարակ միավորված համայնքի ղեկավարի համար առաջադրվել են 3 թեկնածու՝
Գեղամասար միավորված համայնքի ղեկավարի համար առաջադրվել են 5 թեկնածու՝
- Վազգեն Արարտի Ադամյանը, անկուսակցական, Ջարդիչ տեղամասի պետ՝ «Գեգամես Պլյուս» ՓԲԸ–ում, Ինքնաառաջադրված
- Յուրիկ Արտավազդի Ավալյանը, ՀՀԿ, Ճամբարակի համայնքի ղեկավար, առաջադրումը ՀՀԿ–ի
- Վիգեն Հովսեփի Սահակյանը, ՀՀԿ, Թթուջուր համայնքի ղեկվար (նախկին), Ինքնաառաջադրում
- Վոլոդյա Ասատուրի Խլոյանը, ՀՀԿ, Վարդենիս համայնքի ղեկավար, առաջադրումը ՀՀԿ–ի
- Պարգև Գարսևանի Խչեյանը, անկուսակցական, Ինքնաառաջադրում
- Արամ Ռոբերտի Հարությունյանը, ՀՀԿ, ՍԱՏԳ–ի պետ Գեղարքունիքի մարզպետարանում, Ինքնաառաջադրում
- Կարեն Վիկտորի Մկրտչյանը, ՀՀԿ, «Լիկա– Ալեն» ՍՊԸ–ի հիմնադիր, Ինքնաառաջադրում
- Սմբաթ Էդիկի Սիմոյնաը, անկուսակցական, «Նար–Գրուպ» ՍՊԸ–ի տնօրեն, առաջադրումը ԲՀԿ–ի։
- հարություն Ալբերտի Ազարյանը, ՀՀԿ, Փամբակ համայնքի ղեկավար (նախկին) Ինքնաառաջադրում
- Հակոբ Վազգենի Ավետիսյանը, ՀՀԿ, «Նար–ՄԻԼ» ՍՊԸ–ի տնօրեն, Ինքնաառաջադրում
- Զոյա Ասլանի Գևորգյանը, ՀՀԿ, Շատջրեք համյնքի ղեկավար (նախկին) առաջադրումը ՀՀԿ-ի։
- Անդրանիկ Մայիսի Հախումյան, անկուսակցական, Կութ համայնքի ղեկավար (նախկին) Հետ է վերցրել փաստաթղթերը, Ինքնաառաջադրում
- ԱրայիկԱնդրանիկի Մաթյան, ՀՀԿ, ՀԵՑ Էլ–ի տեսուչ, Ինքնաառաջադրում։
Շողակաթ միավորված համայնքի ղեկավարի համար առաջադրվել են 3 թեկնածու՝
- Աշոտ Արշակի Կիրակոսյանը, ՀՀԿ, Փականագործ Գազպրոմ–Արմենիայում, Հետ է վերցրել փաստաթղթերը, Ինքնաառաջադրում
- Սուլիկո Շահենի Շուշանյանը, ՀՀԿ, Շորժա համայնքի ղեկավար, առաջադրումը ՀՀԿ–ի
- Վալենտին Աթաբեկի Պետրոսյանը,անկուսակցական, Դրախտիկ համայնքի ղեկավար (նախկին) Ինքնաառաջադրում։
Նոյեմբերի 5–ի ընտրություններին Գեղարքունիքի մարզում բացի խոշորացված համայնքներից համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու նաև երեք համայնքում՝ Գեղաքար, Ծովինար և Ձորագյուղ։
Հեղինակ՝ Անուշ Սիմոնյան
Комментариев нет:
Отправить комментарий