Այսօր Մարտունիում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը։
Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն նրա բակում պահպանված խաչքարերը թվագրված են 11-13-րդ դարերով, ինչից կարելի է եզրակացնել, որ այն գործել է նաեւ այդ դարերի ընթացքում: 1886 թվականին Սուրբ Աստվածածին ավեր եկեղեցին վերակառուցել են Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից գաղթած եւ Մարտունիում 1830 թվականից ի վեր բնակություն հաստատած հայ ընտանիքները:
Եկեղեցու հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներից հետո ստացել է պատմաճարտարապետական այն նույն տեսքը, ինչպիսին ունեցել է 1886 թվականին կատարված վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներից հետո:
Եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյան և այլք։
Նորոգում հնարավոր է դարձել 100–ից ավել բարերարների և բնակիչների կողմից արված հանգանակության շնորհիվ։

Комментариев нет:
Отправить комментарий