Показаны сообщения с ярлыком վերանորոգում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком վերանորոգում. Показать все сообщения

22.10.2017

Վերաօծվեց Մարտունու սբ․ Աստվածածին եկեղեցին․ լուսանկարներ

Այսօր Մարտունիում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը։

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն նրա բակում պահպանված խաչքարերը թվագրված են 11-13-րդ դարերով, ինչից կարելի է եզրակացնել, որ այն գործել է նաեւ այդ դարերի ընթացքում: 1886 թվականին Սուրբ Աստվածածին ավեր եկեղեցին վերակառուցել են Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից գաղթած եւ Մարտունիում 1830 թվականից ի վեր բնակություն հաստատած հայ ընտանիքները:

29.05.2017

Մարտունու եկեղեցու նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել


Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել: Այս մասին  «Մարտունի ինֆոտան» հետ զրույցի ժամանակ նշեց Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը:

«Չնայած նորգաման աշխատանքերի 90 տոկոսը արդեն արվել են, բայց դեռ գույքի ձեռքբերման կարիք կա»,– ասաց քահանան, – «պահարաններ պետք է գնել  ու ներսի հարդարումը վերջնական տեսքի բերել»։

09.02.2017

Բարերարների աջակցությամբ Մարտունու հիվանդանոցում կատարվել են վերանորոգման աշխատանքներ․ լրացված

1986 թ–ից ի վեր Մարտունու բժշկական կենտրոնում երբևէ վերանորոգման աշխատանք չի կատրավել։

Առանց կենտրոնացված ջեռուցման համակարգի եռահարկ շինությունը, որը ի սկզբանե կառուցվել է որպես ռազմավարական նշանակություն ունեցող շինություն, 30 տարվա ընթացում հասցրել է քայքայվել, տեղ–տեղ խունանալ, խոնավությունից՝ բորբոսապատվել։

30.09.2016

Հանդատեղին մարզադահլիճ՝ Լեռնահովիտի դպրոցը․ նկարներ



Քանի որ այս քանի օրը ակտուալ է դարձել խոսել, բարձաձայնել, թե ինչպիսի պայմաններում են սովորում գյուղաբնակ աշակերտները ներկայացնում եմ Լեռնահովիտ համայնքի հիմնական դպրոցի լուսանկաներները։
1967 թ–ին Լեռահովիտ համայնքը փոքր բնակչություն ունենալու պատճառով (վերջին տվյալներով ունի շուրջ  500 ընտրող) միացվել է 6 կմ իրենից հեռու Գեղհովիտ համայնքին։ Բնակիչները ասում են միացումից հետո միակ բանը, որ փոխվեց Լեռնակերտից դարձան Լեռնահովիտ։

12.09.2016

Ինչպես է ընթանում Մարտունի–Վարդենիկ–Վարդենիս ճանապարհի վերանորոգման աշխատանքները․ լուսանկարներ

Մարտունի–Վարդենիս ավտոճանապահի  4 կմ–ոց հատվածը, որը անցնում է Զոլաքար–Վարդենիկ գյուղերին հարակից տարածքով այս տարվա հուլիս ամսից վերանորոգվում է։ Ինչպես գիտեք, բնակիչները բազմիցս էին բողոքել ճանապարհի վթարային վիճակից։

Վերանորոգման աշխատանքների հետևանքով որոշ հատվածներում երթուղին շեղվում է հիմնական ճանապահից դեպի Սևանա լճի կողմը՝ անտառին հարակից գրունտային ժամանակավոր ճանապարհով։

02.09.2016

Վերանորոգված մարզադահլիճներ Ն․ Գետաշենում և Վարդենիկում



Հայաստանում սեպտեմբերի 1-ը նախանշում է ուսումնական առաջին օրը:
Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի և Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները այսօր վայելում են վերանորոգված մարզադահլիճներն ու նախակրթարանները, որ իրականացվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի շրջանակներում: Այս անակնկալն իսկապես լավ սկիզբ է կրկին դպրոց վերադառնալու համար:

09.08.2016

Հիմնանորոգվում է Մարտունի–Վաղաշեն–Աստղաձոր–Զոլաքար–Վարդենիկ միջհամայնքային ճանապարհը

Այս տարվա հուլիս ամսից Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապահրաշինարարական լայնածավալ աշխատանքեր։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրակակացվող աշխատանքների շրջանակներում հիմնանորագվում է  նաև Մարտունի-Վաղաշեն-Աստղաձոր–Զոլաքար–Վարդենիկ ճանապարհը՝ 11 կմ երկարությամբ։

01.02.2016

ԵԿԵՔ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ և ՄԵՐ ՔԱՂԱՔԸ

Մարտունի քաղաքի ֆեյսբուքայն պաշտոնական էջում ստեղծվել է միջոցառում, որով մասնավորպես հաղորդվում է․
«2015 թ.-ին Մարտունի քաղաքում կատարվեցին և նախատեսվում են իրականացվել մեծածավալ և կարևոր աշխատանքներ:

30.09.2015

Մարտունու թիվ 1 մանկապարտեզը շուտով նոր տեսքով կբացի դռները սաների առջեւ․(նկարներ)

Մարտունու թիվ 1 մանկապարտեզը շուտով նոր տեսքով կբացի դռներն իր սաների առջեւ։
Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարաությունը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ–ի շրջանակներում իրականցանում է Նախադպրոցական կրթության միկրոծրագիր, որի շնորհիվ Մարտունու թիվ 1 մանկապարտեզի մեկ խաղասենյակն իր 2 սանհանգույցներով վերանորգվում է։