09.08.2016

Հիմնանորոգվում է Մարտունի–Վաղաշեն–Աստղաձոր–Զոլաքար–Վարդենիկ միջհամայնքային ճանապարհը

Այս տարվա հուլիս ամսից Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապահրաշինարարական լայնածավալ աշխատանքեր։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրակակացվող աշխատանքների շրջանակներում հիմնանորագվում է  նաև Մարտունի-Վաղաշեն-Աստղաձոր–Զոլաքար–Վարդենիկ ճանապարհը՝ 11 կմ երկարությամբ։

Մեկ ամսվա ընթացքում կատարվել են հողային հաթեցումներ, տեղադրվել է ջրահեռացման համակարգը, մայթերի կառուցման աշխատանքներ։

«Արմենպրեսի»  հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպսրտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը հայտնել է, որ շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2017 թ–ի հոկտեմբերին:
«Շինարարությունն ընթանում է 2 տեղամասերում: Ճանապարհը, որն իրար է կապում 1 քաղաքային և 4 գյուղական խոշոր բնակավայրեր, նորոգման չէր ենթարկվել ավելի քան 30 տարի և գրեթե դարձել էր անանցանելի, իսկ բոլոր բնակավայրերի ներսում՝ դժվարանցանելի: Վերոնշյալ համայնքների բնակիչները ճանապարհատրանսպորտային հաղորդակցությունը միմյանց հետ ստիպված էին իրականացնել հիմնականում Մարտունի-Վարդենիս մայրուղու օգնությամբ, ինչը ոչ միայն ավելացնում էր ճանապարհի երկարությունը, այլ նաև գերբեռնում մայրուղու երթևեկությունը»– ասել է Խաչատրյանը:


Հիմնանանորագման աշխատանքներ են ընթանալու նաև Մարտունու տարածաշրջանի Երանոս–Վարդաձոր–Ձորագյուղ–Ծակքար միջհամայնքային նշանակություն ունեցող ճանապարհը։

Վերանշված համայնքների շուրջ 70 հազար բնակիչների համար ճանապարհն ունի տնտեսական և կենսական մեծ նշանակություն և վերանորոգված ճանապարը իր հերթին բերում է նոր խնդիր՝ անվտանգ երթևեկության խնդիրը։ Հուսանք որ վերանորոգումից հետո ճանապարհին կտեղադրվեն անհրաժեշտ բոլոր երթևեկության նշանները, կկատարվեն համապատասխան գծանշումները և ամենակարևորը լուծվի գիշերային լուսավորության հարցը։ Քանի որ այդ բոլոր համայնքների բնակիչերը բացի ձմռան ամիսներից, տարվա մնացած ամիսներին մինչև ուշ գիշեր այդ ճանապարհներով հողամաս, հանդատեղի, դաշտ են գնում իրենց գյուղատնտեսական աշխատանքների համար, դպրոցահասակ երեխաների դպրոցի հիմնական ճանապարհն է, և ավելի վտանգավոր է երկրորդ հերթ դպրոց հաճախող երեխանների համար, ովքեր աշնան և ձմռան ամիսներին դասերից տուն  են վերադառնում արդեն մութ ժամերին։



Երկու ուղղությամբ ընթացող միջհամայնքային ճանապարհների համար նախատեսվում  է ծախսել  շուրջ 2 միլիրադ 733 միլիոն դրամ։




Ճանապարհի նորգում Մարտունի–Վաղաշեն–Վարդենիկ

Комментариев нет:

Отправить комментарий