09.08.2016

«Զրո լռություն» ֆիլմի ցուցադրություն–քննարկում


«Զրո լռություն» փաստավավերագրական ֆիլմը Մերձավոր Արևելքում ապրող երիտասադության մասին է, ովքեր զայրացած են բռնատիրական ռեժիմի  վրա։
Նրանք ցանկանում են հասնել փոփոխությունների, օգտագործելով ինտերնետի
հնարավորությունները, բայց խոսքի ազատություն գտնվում է հսկողություն տակ։


Նրանք նոր սերնդի այն մասն են, ովքեր օգտագործում են ինտերնետն ազատ խոսքի իրավունք ստանալու և այն տարածելու համար, ինչպես նաև ինտերնետի օգնությամբ համագործակցում և պայքարում են անարդարությնների դեմ: 

Նրանց պայքարին «ականատես» լինելու համար օգոստոսի  10–ին ժամը 14։00–ին «Մարտունի ինֆոտանը» մասնակցեք  «Զրո լռություն» ֆիլմի ցուցադրությանը, որին անմիջապես կհաջորդի քննարկում, որը կվարի հատուկ հրավիրված բանախոս Սեյրան Մարտիրոսյանը՝ «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավարը։

Մուտքը ազատ է։ Նախապես գրանցվելու կամ հարցերի դեպքում գրեք՝ infomartuni@gmail.comէլ․ հասցեին։

Комментариев нет:

Отправить комментарий