Показаны сообщения с ярлыком Ն․Գետաշեն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ն․Գետաշեն. Показать все сообщения

02.09.2016

Վերանորոգված մարզադահլիճներ Ն․ Գետաշենում և Վարդենիկում



Հայաստանում սեպտեմբերի 1-ը նախանշում է ուսումնական առաջին օրը:
Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի և Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները այսօր վայելում են վերանորոգված մարզադահլիճներն ու նախակրթարանները, որ իրականացվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի շրջանակներում: Այս անակնկալն իսկապես լավ սկիզբ է կրկին դպրոց վերադառնալու համար:

02.05.2015

Մարտունի, Վարդենիկ եւ Ն․ Գետաշեն համայնքների երիտասարդները բյուջեի մոնիթորինգի վերբերյալ ուսուցում են անցնում

ԲՀՀ–Հայաստան Հիմնադրամը եւ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը մայիսի 1-3–ը

Ծաղկաձորում անցկացնեում է «Համայնքի բյուժեի, կրթական եւ առողջապահական հաստատությունների մոնիթորինգ» թեմայով դասընթցներ, որին մասնակցում են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի,  եւ Արմավիրի մարզի տարբեր համայնքների շուրջ 40 երիտասարդներ։

15.04.2015

Նկարի միջոցով դեպի հանդուրժողականություն

Ապրիլի 15–ին Մարտունու պատկերասրահում բացվեց  «Հանդուրժողականություն» խորագրով Ն․ Գետաշենցի տաղանադաշատ պատանիների նկարների ցուցահանդեսը։ 
Երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանը ամիսներ առաջ մասնակցելով «Բաց հասրակություն հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության փոքր դրամաշնորհային ծրագրին, որոշեց իր համայնքում հանդուրժողականություն քարոզող միջոցառում իրականացնել։