Ապրիլի 15–ին Մարտունու պատկերասրահում բացվեց «Հանդուրժողականություն» խորագրով Ն․ Գետաշենցի տաղանադաշատ պատանիների նկարների ցուցահանդեսը։
Երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանը ամիսներ առաջ մասնակցելով «Բաց հասրակություն հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության փոքր դրամաշնորհային ծրագրին, որոշեց իր համայնքում հանդուրժողականություն քարոզող միջոցառում իրականացնել։
«Գույների միջոցով ներկայացնել հանդուժողականությունը եւ նկարը, որպես պատրաստի նյութ՝ ցուցադրել բոլորին»,– ցուցահանդեսի բացման ժամանակ իր խոսքում ասաց Մարիամ Գալստյանը։ «Ի սկբանե մասնակիցների թիվը քիչ է եղել, բայց գաղափարը եւ մոտեցումը թեմային այնքան դուր եկավ երեխաների, որ դարձան 36 հոգի»։
Սրահը մարդաշատ էր եւ առվել շատ էին դպրոցակաները, ովքեր եկել էին իրենց տարիքակիցների նկարները տեսնելու, շփվելու եւ զրուցելու նկարների գաղափարների շուրջ։
Մարիամ Գալստյանը ծրագրի մասին պատմելիս նշեց․ «Ծրագրի սկզբում դասընթացներ ունեցանք, որի ժամանակ Երեւանից հրավիրված բանախոսը ներկայացրեց ընդհանուր թեման, քննարկումներ կազմակերպվեցին իսկ նկարները արդեն հանդուրժողականության մասին ստացած իրենց պատկերացումներն են»։
Մասնակիցներից Արեմն Նավոյանի խոսքերով իր նկարում պատմական ակնարկի փորձել է արե՝լ ռասսայակն խտկանություն նկարելով․ « Նկարիս վերեւի հատվածում ստրկություն եմ նկարել, ինչպես են իրենց տանջել, իսկ մյուս հատվածում, որ արդեն հանդուժող են, անգամ սեւամորթ նախագահ ունեն», – ասաց նա։
Իսկ Արփի Գալոյանը եւ Ալվարդ Խիմոյանը հանդուժողականության օրինակ որպես, որոշել էին մեկ կտավի վրա երկու տարբեր պատկերներով մեկ թեմայի անրադառնալ։
«Ես իմ հատվածում նկարել եմ Քրիստոսի խաչելությունը, մարդիկ անհանդուժող էին, նրա գաղափարները չէին ընդունում եւ որոշեցին սպանել»,– ասաց Արփին, նրան հավելելով Ալվարդը նշեց․– «իսկ իմ հատվածում նկարել ինկվիզիցիա, մարդ էին այրում, որովհետւ չէին ընդունում, որ երկրագունդը կլոր է»։
Ծանր թեմային երեխաները մանկական պայծառությամբ էին մոտեցել, ցուցահանդեսի մասին կարծիք հայտնելիս պատկերասրահի տնօրեն Անահիտ Գեւորգյանը ասաց․– «Լավագույն միջոցն են գտել երեխաները հանուրժողակնություն քարոզելու համար, նայեք ինչ վառ գույներ, պատկերներ եւ նշաներ են օգտագործել՝ տարբեր գույնի մարդուկներ երկրագուդի շուրջ կամ բազմագույն ձեռքեր իրար բռնելիս»։
Միջոցառման վերջում բոլոր մասնակիցները խորհրդանշական նվերներ ստացան իսկ նրանք, ովքեր կցանկանան տեսնել նկարները կարող են այցելել Մարտունու պատկերասրահ մինչեւ ապրիլի 23–ը։
Օրը նաեւ լուսանկարներով․
Նկարների հեղինակային իրավունքը՝ «Մարտունի ԻնֆոՏան»։
Комментариев нет:
Отправить комментарий