Показаны сообщения с ярлыком Տոն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Տոն. Показать все сообщения
04.08.2016
13.07.2015
Արտուշ Խաչատրյան․ Վարդավառը Վարդենիկում
Ֆեյսբուքյան օգատեր, Վարդենիկ համայնքի բնակիչ Արտուշ Խաչատրյանը իր էջում գրում է․
2015 թվականի հուլիսի 11-13-ը ներառյալ «Երիտասարդության կամք» և «Համայնքի զարկերակ» երիտասարդական հասարակական կազմակերպությունները Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում անցկացրեցին Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների շարք:06.07.2015
«Ռադիո Մարտունի»․Ավանդազրույցներ Վարդավառ տոնի շուրջ
«Ռադիո Մարտունին» Վարդավառ տոնին ընդառաջ պատրաստել է թողարկում, որտեղ ներկայացվում են Վարդավառ տոնի նախաակունքները, ստեղծման ավանդազրույցը։
06.04.2012
«Գարնան զարթոնք» խորագրով միջոցառում Լիճքի միջնակարգ դպրոցում
Երա՜նի հզոր արև լինեի,
Բարի՜ մի արև, և ամեն մի օր
Սրբեի բոլոր խեղճ որդիների
Ու խեղճ մայրերի արցունքը պղտոր…
Հրաչյա Հովհաննիսյան
Սրբեի բոլոր խեղճ որդիների
Ու խեղճ մայրերի արցունքը պղտոր…
Հրաչյա Հովհաննիսյան
Լիճքի միջնակարգ դպրոցի աշակերտներն ազդարարեցին գարնան գալուստը:
13.02.2012
Տեառնընդառաջը Մարտունիում
Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է 40-օրական Հիսուսին Աստծո տաճարին ընծայաբերման տոնը` Տեառնընդառաջը:
Իր մեջ նաև ժողովրդական բնապաշտական ավանդույթի տարրեր է պարունակում տոնը` բուն եկեղեցական ծիսակարգին ու խորհրդանշմանը զուգադրելով Երկրի ընդերքի ջերմացման, նոր կյանքի սկզբնավորմանը պատրաստ լինելու հիշատակումը: Սա բնավ չի հակադրվում քրիստոնեական արարողակարգին, այլ ընդհակառակը` ժողովրդական գեղեցիկ սովորույթները տոնի գեղեցիկ բաղկացուցիչն են դարձել:
Մարտունու տարածաշրջանի եկեղեցիներում ևս Տեառնընդառաջի տոնակատարությունն սկսվեց դեռևս նախօրեին. քանի որ եկեղեցական օրացույցն սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո, ուստի փետրվարի 13-ի երեկոյան արդեն իսկ կատարվում է նախատոնակ: Իսկ տոնական ժամերգության ավարտին եկեղեցու աշտանակից վառված ջահով բոցավառվում է Տեառնընդառաջի խարույկը: Նման խարույկներ վառվում են թե եկեղեցիների բակերում, թե մարդկանց տների բակերում: Իսկ խարույկի վրայով առաջինը ցատկում են նորապսակները: Իսկ արդեն բուն տոնի օրը` փետրվարի 14-ին, Սբ. Պատարագի մատուցումից հետո կատարվում է նորապսակների և մանուկների օրհնության կարգ, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նաև ընտանիքի տոն: Տոնի մասին մանրամասները տես նաև այստեղ:
28.01.2012
Տոնական զրույց բանակի հասակակցի հետ
Հայաստանի ազգային բանակը 20 տարեկան է: 1992 թվականին Պաշտպանության նախարարության ստեղծմամբ կամավորական ջոկատների հենքի վրա ծնվեց ՀՀ կանոնավոր բանակը: Պարտադրված պատերազամի պայմաններում ծնված հայկական հաղթանակած զինուժն այսօր մեր երկրի և ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորն է: Հայոց բանակի և արյամբ ու ինքնազոհողությամբ նրա կերտումն ապահոված մարտիկների մասին շատ է խոսվել և կխոսվի... Իսկ ինչպիսին է այսօրվա զինվորի պատկերացումը զինծառայության մասին...
Подписаться на:
Сообщения (Atom)




