Ահա, այսպես են իրենց նորակոչիկ ընկերներին ուսերի վրա տանում դեպի զինկոմիսարյատ՝ ճանապարհելու բանակ...
Այսպես՝ ուսերի վրա էլ դիմավորելու են, անկասկած։
Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերում բջջային հեռախոս ունենալը ժամկետային զինծառայողներին արգելվում է։ Այս արգելքը հաճախ առաջացնում է զինծառայողների և նրանց հարազատների վրդովմունքը։ Որպես կանոն, առաջնորդվելով կարոտի զգացումով և հարազատների հետ հաղորդակցվելու մեծ ցանկությամբ, մոռացության է մատնվում այն հանգամանքը, որ զինծառայողի կատարած ցանկացած հեռախոսազանգի միջոցով հակառակորդին ընձեռվում են հետախուզական աննախադեպ հնարավորություններ։