28.01.2012

Տոնական զրույց բանակի հասակակցի հետ

Հայաստանի ազգային բանակը 20 տարեկան է: 1992 թվականին Պաշտպանության նախարարության ստեղծմամբ կամավորական ջոկատների հենքի վրա ծնվեց ՀՀ կանոնավոր բանակը: Պարտադրված պատերազամի պայմաններում ծնված հայկական հաղթանակած զինուժն այսօր մեր երկրի և ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորն է: Հայոց բանակի և արյամբ ու ինքնազոհողությամբ նրա կերտումն ապահոված մարտիկների մասին շատ է խոսվել և կխոսվի... Իսկ ինչպիսին է այսօրվա զինվորի պատկերացումը զինծառայության մասին...


Վերջերս զորացրված մարտունեցի Անդրանիկ Դավթյանը մեր բանակի հասակակիցն է, ինչի մասին նա հպարտությամբ է խոսում: «Այսօր ես, մեր անկախ հանրապետությունն ու բանակը քսան տարեկան ենք: Ես հպարտ եմ, որ իմ երկրի և մեր հզոր բանակի տարիքի երիտասարդ եմ: Ես մեծ հպարտությամբ եմ ծառայել հայոց բանակում: Ճիշտն ասած՝ սկզբում ունեցել եմ մեծ դժվարություններ, բայց հաղթահարել եմ և առաջ գնացել, հաղթահարել բանակային ընկերներիս ու հրամանատարներիս հետ: Ծառայել եմ սահմանամերձ զորամասում,մեծ հպարտությամբ եմ դիրքում կանգնել և միշտ հիշել եմ, որ իմ հարազատներն են այդ հողերն ազատագրել, այն էլ՝  իրենց կյանքի ու արյան գնով:  Մեծ հպարտությամբ եմ ծառայել իմ ընտանիքի,հայրենիքի և հարազատների համար: Ես ուրախ եմ, որ համարվում եմ իմ անկախ հանրապետության առաջին սերունդն ու այսօրվա զինվորը:»,-ասում է Անդրանիկը և հավելում, որ բանակում ծառայելը նաև դրականորեն փոխում է մարդուն,կարգապահություն ու կամային որակներ սերմանում:


Իր բանակային լուսանկարների ալբոմը գոհունակությամբ թերթող 20-ամյա երիտասարդը նաև տոնական բարեմաղթանք հղեց՝ նշելով. «Այնտեղ՝դիրքերում, մենք հասկանում էինք, որ զենքով հսկում ենք մեր հայրենիքի խաղաղ կյանքը, խաղաղության պահապաններ էինք մեզ զգում: Ուստի, կուզենայի շնորհավորել նախևառաջ հիմա դիրքերում ծառայող զինվորներին, ապա՝ բոլորիս, այս հիանալի տոնի առթիվ»:



Комментариев нет:

Отправить комментарий