31.01.2012

Դրամաշնորհային մրցույթ

  Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)  «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի ամենամյա բաց մրցույթ` «Նոր բովանդակություն և նոր տեխնոլոգիաներ» թեմայով:
 «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը` ավանդական և այլընտրանքային միջոցներով, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են «Ինտերնյուս Նեթուորք»-ը (ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի նվիրատվության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ - USAID) աջակցությամբ:
   Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպություններ, անհատներ կամ խմբեր: 
  Դրամաշնորհային ծրագրերի տևողությունը 6-12 ամիս է: Մեկ դրամաշնորհի սահմաններում տրամադրվող գումարը 3.000-ից մինչև 20.000 ԱՄՆ դոլար է:
  Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 27, ժ. 17:00:
  Ամբողջական տեղեկատվություն  կարող եք ստանալ նաև այստեղից :

Комментариев нет:

Отправить комментарий