Показаны сообщения с ярлыком Սոցիալական մեդիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սոցիալական մեդիա. Показать все сообщения

31.01.2012

Դրամաշնորհային մրցույթ

  Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)  «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի ամենամյա բաց մրցույթ` «Նոր բովանդակություն և նոր տեխնոլոգիաներ» թեմայով:
 «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը` ավանդական և այլընտրանքային միջոցներով, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են «Ինտերնյուս Նեթուորք»-ը (ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի նվիրատվության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ - USAID) աջակցությամբ:
   Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպություններ, անհատներ կամ խմբեր: 
  Դրամաշնորհային ծրագրերի տևողությունը 6-12 ամիս է: Մեկ դրամաշնորհի սահմաններում տրամադրվող գումարը 3.000-ից մինչև 20.000 ԱՄՆ դոլար է:
  Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 27, ժ. 17:00:
  Ամբողջական տեղեկատվություն  կարող եք ստանալ նաև այստեղից :

18.01.2012

Ֆեյսբուքյան ուղերձ` անդրաշխարհից



Yerkir.am - ը, հղում կատարելով mignews.com-ին, տեղեկացնում է,որ Facebook սոցկայքում ստեղծվել է մի ենթածրագիր, որի միջոցով օգտատերերը կարող են նամակ ուղարկել«անդրաշխարհից», այսինքն` մահից հետո:


15.01.2012

Պատմվածքի մրցույթ


ԻնֆոԳյուղը հայտարարում է պատմվածքի մրցույթ, որին կարող են մասնակցել 19-25 տարեկան երիտասարդ աղջիկներ ու տղաներ` հանրապետության բոլոր մարզերից: Թեմայի սահմանափակում չկա, սակայն հատուկ մրցանակ է սահմանված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեմայով գրված ստեղծագործությունների համար: Դպրոցական` 15-18 տարիքային խմբի աշակերտները, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել պատմվածքի մրցույթի` կարող են փնտրել մրցույթի հայտարարությունը «Դպրոցական բլոգում»:

Գլխավոր մրցանակն է` 30.000 դրամ: Կա նաև հատուկ մրցանակ, ինչպես նաև երկու խրախուսական մրցանակ: Մասնակիցներին կտրվի հավաստագիր, իսկ լավագույն պատմվածքները կպագրվեն մամուլում:

Մրցույթը մեկնարկում է հունվարի 13-ին, ընթացքի ու վերջնաժամկետի մասին կարելի է տեղեկանալ` հետևելով բլոգին, կամ բաժանորդագրվելով բլոգի թարմացումներին:

Պատմվածքներն ուղարկել amuradyan@epfound.am հասցեով:

10.01.2012

Սոցիալական ցանցերի վտանգը






Այժմ մեզանում սոցիալական ցանցերից օգտվելը դարձել է ամենօրյա երևույթ: Օգտվում են բոլորը ` թե մեծահասակները, թե երիտասարդները և թե անչափահաս երեխաները: Չմտածելով, որ այդ նույն սոցիալական ցանցերը բացի բացասական արժեքներից ոչինչ չեն մատուցում մեզ բոլորիս: Արդեն ակնհայտ են նրա բացասական ազդեցությունները մեզ վրա և հատկապես երեխաների, որոնք բացի սոցիալական ցանցերից օգտվելուց այլ զբաղմունք չունեն: ՈՒր են կորել այն ժամանակները, երբ բոլորը գիտակցում էին կարդացած և կրթված լինելու կարևորությունը: Չէ որ մեր գոյության համար այսօր պարտական ենք մեր գիրուգրականությանը: Այժմ մեր ապագա սերունդը գտնվում է կործանման եզրին, քանզի հեռացել է գրականությունից:

Սոցցանցերում մոլորվածները

myspace.com կայքն առաջիններից էր, որ նորաձև դարձրեց համացանցում սեփական էջ ունենալու գաղափարը: Այս հանգամանքը գայթակղեց հատկապես երիտասարդ, սկսնակ երգիչ-կատարողներին, որովհետև այնտեղ հնարավոր էր ձայնային ‎‎ ‎‎‎‎‎‎‎‎ֆայլեր տեղադրել: Դրա շնորհիվ սկսնակ խմբերն իրենց աստղ զգացին, կայքն էլ դարձավ հայտնի: Այս ցանցում կարելի է գտնել գրեթե բոլոր ստեղծագործողների էջերն ու երիտասարդ խմբեր: 
Իսկ ահա vkontakte. ru- ում կարող ես ամեն ինչ անել. ծանոթանալ մարդկանց հետ, երաժշտություն,ֆիլմեր ներբեռնել, նկարել և այլն: Այստեղ կհանդիպես համադասարանցիներիդ, կուրսեցիներիդ, հարևան բակի «անկապ» դեմքերին, մի խոսքով` նրանց, ում երբևէ հանդիպել ես: Այս ցանցը մեծամասամբ ռուսաստանյան կիրառում ունի: 

odnoklassniki.ru - ն էլ անսպասելի ներխուժեց մեր կյանք ու հնարավորությություն ընձեռեց շփվել կորած-մոլորած համադասարանցիների հետ: Համենայնդեպս, այսպիսին էր նրա նախնական «առաքելությունը»: