
Իսկ ահա vkontakte. ru- ում կարող ես ամեն ինչ անել. ծանոթանալ մարդկանց հետ, երաժշտություն,ֆիլմեր ներբեռնել, նկարել և այլն: Այստեղ կհանդիպես համադասարանցիներիդ, կուրսեցիներիդ, հարևան բակի «անկապ» դեմքերին, մի խոսքով` նրանց, ում երբևէ հանդիպել ես: Այս ցանցը մեծամասամբ ռուսաստանյան կիրառում ունի:
odnoklassniki.ru - ն էլ անսպասելի ներխուժեց մեր կյանք ու հնարավորությություն ընձեռեց շփվել կորած-մոլորած համադասարանցիների հետ: Համենայնդեպս, այսպիսին էր նրա նախնական «առաքելությունը»:

Առաջին սիրո օբյեկտի հետ շփվելու գայթակղությունն էլ իր գործն արեց... Մի ծանոթ ունեմ որի «օդնոկլասսնիկային» շփումը հակառակ սեռի ներկայացուցչի հետ այնքան է
խորացել,որ շուտով կվերածվի ամուսնության (գուցե արդեն հաղորդագրությամբ այդպիսի առաջարկություն էլ է եղել )...
Մնում է, որ փողոցում էլ, ծանոթ դեմք տեսնելիս,հարցնեն. «իմ էջում գոստի եղել ե՞ս»:

mail.ru - «Իմ աշխարհը» ամենաերիտասարդ հասարակական ինտերնետային կայքերից է: Իմաստն այն է, որ կայքից կարող են օգտվել միայն նրանք, ովքեր mail.ru-ւմ փոստ ունեն: Նամակներդ ստուգելու հետ մեկտեղ կարող ես նաև սոցցանցի էջդ ստուգել: Բացի այդ, այստեղ հեշտ է խմբավորումներ ստեղծել: mail.ru-ում կան միլոնավոր այցելուներ: Զուգահեռ գործում են նաև mail.ru - ի բլոգները: Առայժմ այսքանը... Իսկ ներկայումս առավել լայն հասարակական կիրառում կամ ավելի ճիշտ` հնչեղություն վայելող սոցիալական ցանցերի մասին,ինչպիսիք են Facebook-ն ու Googlе-ի տարատեսակ «ապրանքները», առաջիկայում, գուցե, Մարտունի Ինֆոտան մյուս հեղինակները կներկայացնեն...
Комментариев нет:
Отправить комментарий