Եկեք ամեն մեկս մեզ հարց ուղղենք, թե ի՞նչ է տալիս մեզ և մեր երեխաներին համացանցը, ինչ ազդեցություն է թողնում և վերջապես ինչ ենք մենք ստանում սոցիալական ցանցերից: Եթե առաջին հարցին տաք հետևյալ պատասխանը ` այն մեզ տալիս է տեղեկատվություն, որը չի տալիս գիրքը, այդ դեպքում հստակ կարող եմ ապացուցել ճիշտ հակառակը: Այն ամենը ինչ դուք գտնում եք սոցիալական ցանցերում հավաքագրված են հենց գրքերից, որոնց մասին սկսել ենք մոռանալ և անտեսել:
Նույնիսկ այս հստակ համոզմունքներից հետո դուք կգտնեք սոցիալական ցանցերի առավելությունների արդարացումը: Կպնդեք, որ սոցիալական ցանցերից տեղեկությունները կարելի է ստանալ ակնթարթորեն, իսկ գիրք հայթայթելը և անհրաժեշտ տեղեկատվությունն առանձնացնելը շատ ժամանակ է պահանջում: Իհարկե, խոսք չկա,հեշտ է կարճ ճանապարհ ընտրելը, բայց արդյոք այն ապահով է...
Խոսքս սոցիալական ցանցերի օգտակար տեղեկատվության հետ առկա այլ տեղեկատվական նյութերի մասին է, որոնց մեծամասնությունը կազմում են ոչ բարոյական տեղեկատվական նյութեր, որոնք անխուսափելիորեն հայտնվում են այնտեղ, որտեղ նրանց չեն սպասում:
Օրինակ` փնտրում ենք հանրահայտ և մեծապատիվ որևէ գրողի կամ արվեստագետի մասին տեղեկատվություն և հանկարծ հայտնվում են այդ նյութերին զուգահեռ նորմալ և կիրթ հասարակության համար անընդունելի <<տեղեկատվական>> նյութեր: Ստացվեց, որ մեզ և հատկապես ապագա սերունդներին սոցիալական ցանցերը տալիս են միայն ոչ ճիշտ ուղղորդելը, մարդուն ավելի կիրթ դարձնող գրքից ետ պահելը:
բացի սխալ ուղի ընտրելուց,երեխաները նաև հեռանում են մեր ակունքներից, երբեմնի արյան, հավատքի և գիր ու գրականության շնորհիվ իր ինքնությունը պաշտպանած ժողովուրդը, որ մինչ այժմ էլ պահպանում է իր գոյությունը, գնում է կործանման, մյուս` արդեն կործանված երկրների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий