Показаны сообщения с ярлыком Հասմիկ Ավետիսյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հասմիկ Ավետիսյան. Показать все сообщения

18.04.2012

Մարտունու գրադարանը գտնվում է խոնավության մեջ


Այս անգամ իմ մտահոգության առարկան մեր քաղաքի կենտրոնական գրադարանի վիճակն է: Հին ու խարխուլ շենքում ծվարել է նախկին շրջանային ու մանկական գրադարանները մեկ հարկի տակ միավորած մշակութային օջախը:

Մարտունիում 1932 թվականից գործել է առաջին գրադարանը, որը կոչել են խրճիթ-ընթերցարան: Այդպես են անվանել, քանի որ փոքր է եղել: 1936 թվականից վերանվանվել է շրջանային գրադարան: 1950-ական թվականներին շենքը ծառայել է որպես մանկապարտեզ: Խոնավության պատճառով մանկապարտեզը տեղափոխել են, որից հետո շինությունը դարձյալ տրամադրել են շրջանային գրադարանին: 1977 թվականին գրադարանը ստացել է կենտրոնական գրադարան անվանումը: Քաղաքային, մանկական գրադարանները փակելով` դրանք տեղափոխել են կենտրոնական գրադարան: 1996 թվականից անցել է ՏԻՄ ենթակայության տակ:

24.01.2012

Սպասում ենք ասֆալտի` առջևում ընտրություններ են


Մեր թաղամասում` Վարդան Մամիկոնյան փողոցում, այս խորդուբորդ պատկերն էր, երբ ես դեռ փոքր էի: Նույնն էր երեկ, նույնն է այսօր. ակամա կրկնում եմ հայտնի երգի տողերը... Տարիներն անցնում են, բայց ճանապարհն այդպես էլ չի ասֆալտապատվում, թեև խոստումներ տալիս են` ամեն տարի մեզ` բնակիչներիս, հույս տալով ու հուսախաբ անելով : Խոսք են տալիս, որ կասֆալտապատեն,խոստումների պակաս չի զգացվում հատկապես նախընտրական շրջանում, բայց ընտրություններն անցնում են, խոստումները կամ մոռացվում, կամ էլ գուցե դրանց իրագործումը պահվում է հաջորդ ընտրությանն օգտագործելու համար: Համենայնդեպս, փողոցի վիճակը ամեն տարի նույնն է մնում...




10.01.2012

Սոցցանցերում մոլորվածները

myspace.com կայքն առաջիններից էր, որ նորաձև դարձրեց համացանցում սեփական էջ ունենալու գաղափարը: Այս հանգամանքը գայթակղեց հատկապես երիտասարդ, սկսնակ երգիչ-կատարողներին, որովհետև այնտեղ հնարավոր էր ձայնային ‎‎ ‎‎‎‎‎‎‎‎ֆայլեր տեղադրել: Դրա շնորհիվ սկսնակ խմբերն իրենց աստղ զգացին, կայքն էլ դարձավ հայտնի: Այս ցանցում կարելի է գտնել գրեթե բոլոր ստեղծագործողների էջերն ու երիտասարդ խմբեր: 
Իսկ ահա vkontakte. ru- ում կարող ես ամեն ինչ անել. ծանոթանալ մարդկանց հետ, երաժշտություն,ֆիլմեր ներբեռնել, նկարել և այլն: Այստեղ կհանդիպես համադասարանցիներիդ, կուրսեցիներիդ, հարևան բակի «անկապ» դեմքերին, մի խոսքով` նրանց, ում երբևէ հանդիպել ես: Այս ցանցը մեծամասամբ ռուսաստանյան կիրառում ունի: 

odnoklassniki.ru - ն էլ անսպասելի ներխուժեց մեր կյանք ու հնարավորությություն ընձեռեց շփվել կորած-մոլորած համադասարանցիների հետ: Համենայնդեպս, այսպիսին էր նրա նախնական «առաքելությունը»: