
Վերջերս ընկերուհուս հյուր էի գնացել և մի քիչ ուշ տուն վերադարձա` մթության մեջ խարխափելով հազիվ տուն հասա: Մեր փողոցում հատկապես երեկոյան ժամերին մարդ վախենում է անցնի. քայլելիս մտածում ես որ փոսն ընկնես, որ հետո դուրս գալ լինի,վախենում ես, թե` հեսա կամ ոտքս կմտնի ցեխի կամ ջրի մեջ, կամ կոշիկս կմնա փոսերում: Եվ ես չեմ հասկանում, թե մեր այդ փողոցների ասֆալտապատման կամ լույսերի մասին ոչ ոք չի հետաքրքրվում, որ պետք է այդ փողոցներն էլ ասֆալտապատեն, լուսավորեն և գեղցկացնեն: Որ հեսա էլի գարուն կգա, ձյունը կհալվի,հալված ձյունը ջուր կդառնա ու էլի ստիպված կլինենք ցեխոտ փողոցով գնալ-գալ:
Ես շատ եմ ուզում, որ մեր բոլոր փողոցները լուսավորվեն, ճանապարհներն էլ` ասֆալտապատվեն: Եվ ամենակարևորը` ցանկանում եմ, որ փողոցները լինեն մաքուր, և մեր քաղաքացիները ճանապարհներին ու առուներում չթափեն իրենց տների աղբը: Չէ որ այդ մեկն արդեն նաև մեզանից` յուրաքանչյուր քաղաքացուց է կախված: Ես շատ եմ ուզում հպարտորեն քայլել մաքուր, ասֆալտապատ ճանապարներով, կանաչապատ ու գեղեցիկ Մարտունիով, չէ որ այն արժանի է այդպիսի սիրո ու հոգածության` անկախ նրանից դիմացն ընտրություններ կան, թե` ոչ...
Комментариев нет:
Отправить комментарий