21.01.2012

Ձյան տեղումները դադարել են






Մարտունու տարածաշրջանում հունվարի 19-ի` լույս 20-ի, գիշերվանից սկսված ձյան տեղումները շարունակվեցին ողջ օրվա ընթացքում: Երեկ ճանապարհները դժվարանցանելի էին,





Մադինա,Լեռնահովիտ գյուղերի պարագայում` անանցանելի: Մարտունի քաղաքում և մի շարք այլ համայնքներում ձյան մաքրման աշխատանքներ կատարվում էին, բայց տեղացող առատ ձյունն ու ձնաբուքն այնուամենայնիվ  խոչընդոտում էին երթևեկությանը: Ձնաբքի պատճառով փակ էր և հիմա էլ դեռ փակ է Սելիմի լեռնանցքը: Այսօր արդեն տեղումները դադարել են: Ձյան շերտի հաստությունը միջին հաշվով մոտ 30-35 սմ-ի է հասնում: Որոշ ճանապարհահատվածներ մերկասառույցով են պատված:







Комментариев нет:

Отправить комментарий