Հունվարի 20-ին` ժամը 05:50 - ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում` նախկին ավտոհավաքակայանի պահակատանը, գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Կան տուժածներ: Պայթյունի հետևանքով փլուզվել է պահակատան պանելային ծածկը:
Ահազանգն ստանալուն պես դեպքի վայր մեկնած փրկարարները պանելի փլատակից դուրս են բերել 1990թ.-ին ծնված Նուշիկ Խաչատրյանին: Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պահակատանը բնակվող ընտանիքի ևս 3 անդամներ`
1964թ.-ին ծնված Վանիկ, 1967թ.-ին ծնված Սոնա և 1995 թ.-ին ծնված Նարեկ Խաչատրյանները: Վերջիններս տեղափոխվել են Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն:
Դեպքի մասին` Մարտունու «Զանգակ» ՀԸ-ի պատրաստած տեսանյութում (Հեղինակ` Տիգրան Բաղիշջանյան, օպերատոր` Արտակ Կարապետյան):
Այս մասին տեղեկատվություն է հրապարակել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Տես նաև քարտեզը: Ստորև` դեպքի մասին պատմող մեր ֆոտոշարքը.
Комментариев нет:
Отправить комментарий