Показаны сообщения с ярлыком պայթյուն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком պայթյուն. Показать все сообщения

20.01.2012

Պայթյուն Մարտունի քաղաքում


Հունվարի 20-ին` ժամը 05:50 - ի սահմաններում,  Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում` նախկին ավտոհավաքակայանի պահակատանը, գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Կան տուժածներ: Պայթյունի հետևանքով փլուզվել է պահակատան պանելային ծածկը:








Ահազանգն ստանալուն պես դեպքի վայր մեկնած փրկարարները պանելի փլատակից դուրս են բերել 1990թ.-ին ծնված Նուշիկ Խաչատրյանին: Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պահակատանը բնակվող ընտանիքի ևս 3 անդամներ`
1964թ.-ին ծնված Վանիկ, 1967թ.-ին ծնված Սոնա և 1995 թ.-ին ծնված Նարեկ Խաչատրյանները: Վերջիններս տեղափոխվել են Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն: