24.01.2012

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը



Անցած գիշեր Ֆրանսիայի Սենատում ընդունվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։

Ավելի քան 5 ժամ տեւած բուռն քննարկումներից հետո սենատորները նախ ճնշող մեծամասնությամբ՝ 179-86 հարաբերակցությամբ, դեմ արտահայտվեցին Իրավական հարցերի հանձնաժողովի մտահոգություններին, ըստ որոնց, օրինագծի որոշ դրույթներ Սահմանադրության հետ հակասություններ ունեն։

Քննարկման մասնակիցները միաձայն փաստում էին Ցեղասպանության անհերքելի իրողությունը և նշում, որ ժխտողականությունը մեծապես խոցում է զոհերի հիշատակը, որ նման ոճիրները հետագայում կանխելու
համար պետք է առերեսվել պատմությանը։ Նրանք նաև նշում էին, որ այս օրենքի ընդունումն ուղղված չէ Թուրքիայի և նրա ժողովրդի դեմ, ավելին, հույս հայտնեցին, որ կգա ժամանակ, երբ թուրք ժողովուրդը կհասկանա իրենց ներկայիս դիրքորոշումը։




 Օրինագծին դեմ արտահայտվողների հիմնական մտահոգությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումն էր, այդ առումով օրինագծի վտանգավորությունը և հարցը պատմաբանների ուսումնասիրությանը թողնելու փաստարկը։


Խորհրդարանականներն օրինագծում նաև խմբագրական որոշ փոփոխություններ քննարկեցին, որից հետո անցան քվեարկությանը։ Ձայների 107-86 հարաբերակցությամբ օրինագիծն ընդունվեց։


Աղբյուրը` Երկիր Մեդիա

Комментариев нет:

Отправить комментарий