27.05.2016

Արծվանիստի դպրոցը ևս մեկ անգամ դեպի նոր կյանք ճանապարհեց շրջանավարտներին

Այսօր՝ մայիսի 27-ին,  Արծվանիստ համայնքի միջնակարգ դպրոցում նույնպես տեղի ունեցավ շրջանավարտների հրաժեշտի միջոցառում՝  «Վերջին Զանգ»,  որին ներկա էին համագյուղացիները, դպրոցի ուսուսցչական աշխատակազմը, նաև մասնակցում էին Կարճաղբյուրի զորամասի աշխատակիցներ։ 

Նախքան միջոցառման սկսվելը դպրոցի տնօրեն Թոռնիկ Սահակյանն ողջունեց շրջանավարտներին և դպրոցի կողմից շնորհակալագիր հանձնեց Արծվանիստի բնակիչ Դերենիկ Շուքուրյանին, ում բարեգործության շնորհիվ բարեկարվել է դպրոցի բակը։
Պետք է նշել՝ «Վերջին զանգյան» միջոցառումը աչքի էր ընկնում գյուղական համեստությամբ՝ չկորցնելով օրվա խորհուրդը՝ զանգ, որը հնչում է վերջին անգամ, ղողանջելով նոր կյանքի սկիզբ։
 


 Հեղինակ՝ Կարեն Մարգարյան

 

Комментариев нет:

Отправить комментарий