
Մեր ժամանակներում գյուղատնտեսության այդ ճյուղը գրեթե չի ստանում պետության աջակցությունը, իսկ շատ երիտասարդներ նույնիսկ չգիտեն այդ ճյուղի գոյության մասին:
Քչերին է հայտնի, որ ՀՀ-ում կան մեղվաբուծության զարգացման լավ նախադրյալներ` հրաշալի բնաշխարհ, յուրահատուկ բուսատեսակներ, որոնք հիմնականում տարածված են ալպյան և մերձալպյան գոտում: Մեղուները այն բացառիկ միջատներից են, որոնց դերը խիստ կարևոր է մեր կյանքում և ընդանրապես բնության մեջ:

Մեղուների կողմից կատարվող փոշոտումը զգալիորեն ավելացնում է բերքատվությունը, իսկ մեղուների տված բարիքները օգտագորվում է հիմնականում բժշկության մեջ: Կարևոր է նաև մեղվի թույնը: Ճիշտ օգտագործելու դեպքում այն կարող է շատ հիվանդություններ բուժել: Առավել կարևոր է նաև մեղրը, ծաղկեփոշին, մայրակաթը ակնամոմը և այլն:
Ցավալի է, սակայն փաստ է, որ ներկայումս մեղուների թիվը անբողջ աշխարհում նվազել է մոտ 3 անգամ: Մեղուների թվի նվազման պատճառ են դարձել հիմնականում հեռախոսի կապը, Wi Fi կապը , և ընդհանրապես բոլոր էլեկտրամագնիսական ալիքները: Բայց մեղուների թվի նվազման գլխավոր պատճառը մարդկանց կողմից անուշադրության մատնվելն է ու նրանց անխնահ ծառայելը: Դա էլ հանգեցնում է մեղվամթերքի քանակի նվազմանը ու այլ գլոբալ խնդիրների:
Իսկ վերջում անձնական խնդրանքս բոլորին. լավ վերաբերվեք ձեզ ծառայող ու բարիքներ պարգևող ամենաօգտակար ու խելացի միջատներին:
Հեղինակ՝ Սուրեն Ղազարյան
«Մարտունի ԻնֆոՏան»
«Մեդիագրագիտություն և
քաղաքացիական լրագրություն»
դասընթացի մասնակից
Комментариев нет:
Отправить комментарий