Նորություն չէ, որ Մարտունու գրեթե ողջ բնակչությունը զբաղվում է հողագործությամբ։
Սակայն քաղաքի ծայրամասային թաղամասերում՝ հատվածներում, բացակայում են համապատասխան պայմաններն ոռոգում իրականացնելու համար՝ չկան ջրատար խողովակներ։
Եթե կան էլ՝ վաղուց գործածելի չեն, գրունտային ճանապարհը և ծանր մենքնենաները շարքից հանել են խողովակաշարերը։ Այդ իսկ պատճառով «գերեզմաների թաղից» շուրջ 9 ընտանիք դժվարությամբ է ոռոգում հողատարածքը։ Խողովակի բացակայության հետևանքով թաղամասը ծածկվում է ջրով, գրունտային ճանապարհը դառնում է անանցանելի՝ առաջանում են ջրափոսեր։
Խնդիրը բարձրաձայնելով փորձում ենք պատկան մարմիններին տեղեկացնել խնդրի մասին՝ սպասելով համապատասխան արձագանքների։
Հեղինակ՝ Նարինե Մարգարյան
«Մարտունի ԻնֆոՏան»
«Մեդիագրագիտություն և
քաղաքացիական լրագրություն»
դասընթացի մասնակից
Комментариев нет:
Отправить комментарий