Մարտունու բժշկական կենտրոնի Թերապեֆտիկ բաժնմունքի գլխավոր բուժքույր Նաիրա Գևորգյանի մոտ այս օրերին իրենց ուսումնական պրակտիկան են անցնում Մարտունու պետական բժշկական քոլեջի ուսանողուհիները․
«Բուժքույրը միայն հիվանդանոցում չէ բուժքույր, նա պետք է պատրաստ լինի թե՛ տանը, թե՛ հասարակական վայրերում, և կատարի իր առաքելությունը «Հիպոկրատին տված երդման» համաձայն», – այս պատգամով է դիմում ուսանողուհիներին Գևորգյանը։
Մարտունու պետական բժշկական քոլեջը հիմնադրվել է 2002 թ–ին և այս ընթացքում եղել են ուսանողներ, ովքեր ավարտելուց հետո աշխատնքի են անցել դեղատներում և հիվանդանոցներում։
Այժմ ուսանում է մոտ 400 ուսանող՝ առավել շատ են Քույրական և Ատամնատեխնիկայի բաժիներում սովորողները։
Քոլեջը իր դիմորդներին առաջարկում է՝
- Դեղագործություն
- Մանկաբարձություն
- Ատամնատեխնիկա
- Քույրական գործ բաժինները։
Քոլեջում հանդիպեցինք ուսանողների հետ և իրենց պատմելով շատ հետաքրքիր է անցնում ուսումնական գործընթացը, որի ընթացքում փորձում են վերձնել դասախոոսների կողմից տրվող գիտելիքներn, ինչպես նշեց ապագա ատամնատեխնիկ, ուսանող Արթուր Հակոբյանը․
«Օգտակար ինֆորմացիա մեր ստանալն օրերում շատ թանկ արժի և չպետք է կորցնել ոչ մի հնարավորություն դրա համար»։
Ուսանողները մեզ հետ զրույցում նշում էին, որ քոլեջում գրեթե խնդիրներ չկան, որոնք կխոչընդոտեին կառուցողական ուսումնական պրոցեսին․
Ուսանողները մեզ հետ զրույցում նշում էին, որ քոլեջում գրեթե խնդիրներ չկան, որոնք կխոչընդոտեին կառուցողական ուսումնական պրոցեսին․
«Այնքան էլ վատ պայմաներում չենք սովորում, ամեն ինչ շատ հարմար է ուսման համար, միայն կցանկանայի մի քիչ նորամուծություններ լինեին քոլեջում»,–ասում է ուսանողի Սիրանուշ Հովհաննիսյանը։
Իսկ ահա ապագա բուժքույր Անժելա Պողոսյանի կարծիքով իրենց մասնագիտության հարցում առաջնային միայն գիտելիքը չէ, մարդ նաև հոգեբանորեն պետք է բարձր մակարդակի վրա լինի․
Իսկ ահա ապագա բուժքույր Անժելա Պողոսյանի կարծիքով իրենց մասնագիտության հարցում առաջնային միայն գիտելիքը չէ, մարդ նաև հոգեբանորեն պետք է բարձր մակարդակի վրա լինի․
«Քուժքույրը իրավունք չունի կոպիտ խոսել հիվանդի հետ, այլ պետք է բարեհամբյուր պատասխանեի հիվանդի բոլոր հարցերին։ Մեր դասախոսները յուրաքանչուր օր օրիանակ են ծառայում մեզ համար»,– հավաստում է Անժելան։
Комментариев нет:
Отправить комментарий